Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մամլո ասուլիս

19.08.2014

Արարատի մարզպետ Ոուբիկ աբրահամյանն իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում կատարած աշխատանքները  ամփոփեց տեղական   լրատվամիջոցների մասնակցությամբ: Ներկայացնելով կատարած աշխատանքները` մարզպետն ընդգծեց, որ կարևորում է նախ և առաջ պարզ ու թափանցիկ աշխատելը:
-Առաջին օրվանից մարզպետարանում ստեղծել ենք   թեժ գիծ, որի պատասխանատուն մարզպետի խորհրդականն է: Այն նպատակ  ունի ամբողջությամբ և օպերատիվ կերպով  համայնքներում և աշխատավայրերում տիրող իրավիճակին տիրապետում: Ցանկացած քաղաքացի կարող է  զանգել և ներկայացնել իր խնդիրը, որին շատ արագ  և տրամաբանական լուծում կտրվի:
Անդրադառնալով գյուղատնտեսությանը` մեր մարզի հիմնական ուղղվածությանը` պրն Աբրահամյանը նշեց, որ թեպետ տարին սակավաջուր է, բայց հողօգտագործողներն այս ասպարեզում խոչընդոտներ չունեն՝ շնորհիվ   մարզպետարանի, համայնքապետարանների և ՋՕԸ-երի հետ համատեղ աշխատանքի:
-Գրեթե ամեն օր մենք զբաղվում ենք ոռոգման ջրի ժամանակին և անխափան մատակարարման խնդրով,-ասաց մարզպետը:  Դրա արդյունքում է նաև, որ մարզում այս տարի ցորենի  բերք է արտադրվել: Ճիշտ է, գարնանային ցրտահարությունների պատճառով  ծիրանի պտղատու այգիների տերերը   գրեթե բերք չեն ստացել, բայց ակնկալում ենք խաղողի առատ բերք` 113-115 հազար տոննայի ակնկալիքով:
Լրագրողի այն հարցին, թե ինչպես է ընթանալու խաղողի մթերման գործընթացը, պարոն Աբրահամյանն ասաց, որ հանդիպումներ է ունեցել մթերող կազմակերպությունների  հետ`  խաղողի մթերման ծավալների հետ կապված: 
-Ամեն ինչ արել եմ  Արարատյան այս քաղցրահամ մրգի` խաղողի մթերումն անկորույս և ժամանակին կազմակերպելու համար: Մթերված խաղողի դիմաց խաղողագործները գումարը կստանան հաջորդ օրը: Կառավարության հետ համատեղ ամեն միջոցներ ենք ձեռնարկել, որ  մշակը  երբեք չտուժի, իր չարքաշ աշխատանքի արդյունքն իրացնի ամբողջությամբ:
Հարցին` արդյոք մարզպետը գոհ է իր 100 օրերի աշխատանքից,  պրն Աբրահամյանն ասաց.
-Ասել, թե ամբողջությամբ գոհ եմ, բնականաբար սխալ կլինի: Շատ անելիքներ կան, որքան էլ աշխատենք` անելու բան էլի կլինի: Պարզապես օրեցօր ավելի լավ ենք կազմակերպում աշխատանքները: Սա մեկ օրվա, մեկ ամսվա գործ չէ, յուրաքանչյուր օրը իր խնդիրն է դնում քո առաջ, որը դու պետք է լուծես:
Անդրադառնալով այն հարցին, որ Մասիսի տարածաշրջանում մտահոգ են աղբավայրերի, աղբահանության,  ինչպես նաև  խմելու ջրի որակով, մարզպետն ասաց, որ ինքը քաջատեղյակ է երկու խնդիրներին էլ:
-Աղբավայրի հետ կապված բավական աշխատանք արդեն կատարվել է, որոշակի չափով այդ խնդիրը լուծվել է: Այո, Մասիսի տարածաշրջանի որոշ համայնքներ ունեն խմելու ջրի խնդիր: Հանդիպում եմ ունեցել այս թեմայով Հայջրմուղկոյուղու ղեկավարության հետ: Արդեն երկրորդ տարին է, Մասիսում վարկային ծրա•իր է իրականացվում: 5 համայնքներում աշխատանքներ են ընթանում, որի արդյունքում կբարելավվի ջրի որակը և կկար•ավորվեն ջրամատակարարման աշխատանքները:
Այն հարցին, թե ինչպես է գնահատում մարզի բնակչության ընդհանուր սոցիալական վիճակը և արդյոք շատ են տարբերվում հիմնախնդիրները մարզի երեք տարածաշրջաններում, մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ասաց, որ հիմնախնդիրները մարզի բոլոր համայնքներում գրեթե նույնն են: Իսկ եթե չլիներ այս տարվա գարնան սաստիկ ցրտահարությունը, բնակիչների սոցիալական վիճակն ավելի բարվոք կլիներ:
-Խնդիրներ, անշուշտ, կան: Բայց մենք համատեղ աշխատանքով պիտի հասնենք նրան, որ ժողովրդի հոգսերը համեմատաբար նվազեն: Յուրաքանչյուրն իր տեղում պետք է լիարժեք ու սրտացավ աշխատի, որպեսզի շենանա ու հզորանա մեր բոլորի սիրելի Հայաստանը: Ավելացնեմ, որ իմ մշտական ուշադրության կենտրոնում են բուժհաստատությունները և կրթօջախները. դրանք կարևորագույն կառույցներ են : Բուժհաստատությունները մշտապես պետք է լինեն սոցիալապես անապահով խավի կողքին: Մեծ դերակատարություն է վերապահված մանկապարտեզներին և դպրոցներին. դրանց ուսերին է ծառացած վաղվա լիարժեք և բանիմաց քաղաքացի դաստիարակելու դժվարին, բայց միաժամանակ պատվաբեր պարտականությունը:
Վերջում մարզպետը կրկին նշեց, որ յուրաքանչյուր բնակիչ իր հոգսերով կարող է դիմել մարզպետարան, իրենք կանեն օրենքի սահմաններում հնարավորինս ամեն ինչ դրանք լուծելու համար:
Նույն օրը մարզպետ Ռ. Աբրահամյանն այցելել է Մասիսի, Արտաշատի բարեգործական ճաշարաններ, ինչպես նաև Արմաշի առողջապահական կենտրոն: Մարզի ղեկավարը դատարկաձեռն չէր գնացել: Մասիսի բարեգործական ճաշարանում նա իր շրջայցը սկսել է խոհանոցից, ստուգել է սննդի որակն ու ծանոթացել ճաշացանկին: Տարեցների հետ հանդիպման ժամանակ նա հետաքրքրվել է յուրաքանչյուրի վիճակով, ապա ավելացրել, որ ինքը նրանց մոտ է եկել ոչ որպես ղեկավար, այլ որպես զավակ:  Տարեցների հետ ջերմ զրույցի ընթացքում մարզպետը նորից է հիշեցրել մարզպետարանի թեժ գծի հեռախոսահամարը, որով կարող են արտահայտել հնարավոր բողոքներն ու գանգատները:
Արտաշատի բարեգործական ճաշարանում 50 շահառուների հետ հանդիպումը նույնպես անկաշկանդ է անցել: Տարեցները շնորհակալություն են հայտնել այցելության, ինչպես նաև Արարատյան բերք ու բարիքից իրենց բաժին հանելու համար:  Իսկ Արմաշ կատարած այցի նպատակն էր ոչ միայն առողջապահական կենտրոնի անձնակազմի հետ հանդիպելը, այլև համայնքում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 15:04:49