Նորություններ
Գյուղնախարարի հերթական այցն Արարատի մարզ
20.08.2014
Այսօր՝ օգոստոսի 20-ին, գյուղնախարար Սերգո Կարապետյանը և Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն իրենց այցելությունը սկսեցին Մասիսի տարածաշրջանի սպանդանոցից՝ շինարարական աշխատանքներին տեղում ծանոթանալու համար: Սպանդանոցը կառուցվում է <<Ոսկե կացին>> ՍՊԸ-ի կողմից, որի հիմնադիրներն են իրանահայ Արմոնդ Հախվերդյանը և ևս 3 իրանցի գործարարներ, որոնք կառավարում են Իրանի Իսլամական Հանրապետությունում գործող խոշոր սպանդանոցներից մեկը: Արմոնդ Հախվերդյանն ասաց, որ սպանդանոցը զբաղեցնում է 2.5 հա հողատարածք, որի վրա կառուցվելու են շուրջ 6,0 հազար քառակուսի մետր շենքեր և շինություններ, որից 3100 ք/մ-ը կազմում է սպանդանոցի մակերեսը: Այն նախատեսված է խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների մորթի համար, ունենալու է <<Հալալ>> մորթի արտոնագիր և համալրվելու է ժամանակակից սարքավորումներով: Սպանդանոցի արտադրական հզորության մասին Արմոնդ Հախվերդյանն ասաց. <<1000 գլուխ ոչխարի մորթ` մեկ հերթափոխում, 300 գլուխ տավարի մորթ` մեկ հերթափոխում>>:
Սպանդանոցին կից գործելու են մսի և ենթամթերքի տեսակավորման և փաթեթավորման արտադրամասեր, արյան և այլ թափոնների վերամշակման արտադրամաս, խոզերի, թռչունների և ձկների կերերի պատրաստման արտադրամաս և սառնարանային տնտեսություն:
Սպանդանոցն իր հզորությամբ լինելու է ժամանակակից տեխնոլոգիաներով գործող ամենահզորը մեր հանրապետությունում, որի նախագծային արժեքը կազմում է 5,0 մլն ԱՄՆ դոլար: Այժմ ընթանում են շինարարական աշխատանքները, և կատարվել է շուրջ 2,0 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Տնօրենը գերատեսչության և Արարատի մարզի ղեկավարին ասաց, որ երկու ամսից ավարտվելու են շինարարական աշխատանքները:
Սերգո Կարապետյանն ավելացրեց, որ Հայաստանում կառուցվում են ևս 3 փոքր սպանդանոցներ, ինչը հնարավորություն կտա բացառելու փողոցներում և բակերում կատարվող մորթերը:
Սերգո Կարապետյանը և մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն այցելեցին Մրգավան համայնքի Պռոշյանի գինու, կոնյանի գործարանին կից կաթիլային եղանակով ոռոգվող 5 հա խաղողի նորատունկ այգիներ: Հյուրերը ուսումնասիրեցին այգին ապա, գնահատելով հաջողությունները, գյուղնախարարն ասաց, որ նման եղանակով ոռոգումը նպաստավոր է ոչ միայն այն առումով, որ 1 հա -ի հաշվով խնայվում է 70 տոկոս ջուր, այլ նաև կաթիլային եղանակով ոռոգումը նպաստում է խորը գնացած բույսի արմատների լիարժեք սնմանը: Արտերկրից ներկրված խաղողի այդ տեսակները անընկալունակ են ֆիլոկսերիա հիվանդության հանդեպ: Սերգո Կարապետյանը, Ռուբիկ Աբրահամյանը միանշանակ այն համոզմունքը հայտնեցին, որ Հայաստանն ևս աստիճանաբար պետք է անցնի ոռոգման այդ եղանակին, զարգացած այս պետությունները վաղուց անցել են ոռոգման վերոհիշյալ եղանակին:
Պռոշյանի պահածոների գործարանի արտադրամասը, որտեղ պահածոյացման եռուն տարեշրջանն է, մթերում է լոլիկ, սմբուկ, պղպեղ՝ պատրաստելով բազմատեսակ պահածոներ:
Գյուղնախարար Սերգո Կարապետյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետի օգնական Նարեկ Ասլանյանը, Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը մեկ անգամ ևս ուսումասիրեցին վաղ գարնանը ձեռնարկված միջոցառումների արդյունքները. 0.7 հա լոլիկի և 500 հա պղպեղն ամբողջովին առողջ էր, շնորհիվ ֆերոմենային թակարդների տեղադրման և ձեռնարկած միջոցառումների 3 անգամ և ավելի առողջ բերք է ստացվել: Այժմ էլ լոլիկի հեկտարները կանաչ են, և նրանց չի սպառնում լոլիկի ականակիրը: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը լրագրողների հարցերին պատասխանեց, որ այս տարի ավել է մշակվել վարելահողերի 90.2 տոկոսը` շնորհիվ ոռոգման ցանցի զարգացման և նորացման:
<<Բորոդինո>> պահածոների գործարանում, շնորհիվ նոր տեղադրված հոսքագծի, ինչպես նաև նոր տեղադրված 3 էլեկտրական կաթսաների, ստանում են լոլիկի հյութ, ապահովում են նաև եռման համապատասխան ջերմաստիճանը: <<Բորոդինոն>> ավելացրել է պահածոների տեսականիները: Այժմ արտադրում է 7 տեսակի պահածո: