Նորություններ
Ի նշանավորումն 100 օրվա
21.08.2014
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի պաշտոնավարման 100-րդ օրը նշանավորեց Մասիսի, Արտաշատի բարեգործական ճաշարան, ինչպես նաև սահմանամերձ, սահմանապահ Արմաշ համայնքում գտնվող ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան առողջապահական կենտրոն կատարած այցելությամբ: Մարզի ղեկավարին ուղեկցում էին սոցիալական ապահովության բաժնի պետ Գ.Միրզոյանը, ֆինանսական, սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գ.Եղիազարյանը և գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը: Մարզի ղեկավարը դատարկաձեռն չէր գնացել: Մասիսի բարեգործական ճաշարանում նա իր շրջայցը սկսեց խոհանոցից, ստուգեց սննդի որակն ու ծանոթացավ ճաշացանկին: Տարեցների հետ հանդիպման ժամանակ նա հետաքրքրվեց յուրաքանչյուրի վիճակով, ապա ավելացրեց, որ ինքը նրանց մոտ է եկել ոչ որպես ղեկավար, այլ որպես զավակ, որ որդիական պարտք ունի ծնողների հանդեպ: Տարեցների հետ ջերմ զրույցի ընթացքում մարզպետ Ռ.Աբրահամյանը նորից հիշեցրեց մարզպետարանի թեժ գծի հեռախոսահամարը, որով կարող են արտահայտել հնարավոր բողոքներն ու գանգատները: Արտաշատի բարեգործական ճաշարանում 50 շահառուների հետ հանդիպումը նույնպես անկաշկանդ էր: Նրանք շնորհակալություն հայտնեցին այցելության, ինչպես նաև Արարատի մարզի բերք ու բարիքից իրենց բաժին հանելու համար: Տարեցներից մեկը մարզպետին դիմեց նպաստը վերականգնելու խնդրանքով, և տեղում հարցը ստացավ լուծում:
Կոլեկտիվի հետ հանդիպելուց հետո մարզպետ Ռ.Աբրահամյանը Արմաշի համայնքապետ Հ.Զեյնալյանի հետ զրուցեց կենտրոնի՝ 350 մետր կոյուղու խողովակը կենտրոնականին միացնելու համար ընթացող շինարարական աշխատանքների, ինչպես նաև 500 քմ տանիքի նորոգման մասին: