Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ի նշանավորումն 100 օրվա

21.08.2014

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի   պաշտոնավարման 100-րդ օրը նշանավորեց Մասիսի, Արտաշատի բարեգործական ճաշարան,  ինչպես նաև սահմանամերձ, սահմանապահ  Արմաշ համայնքում գտնվող ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան առողջապահական կենտրոն կատարած այցելությամբ: Մարզի ղեկավարին ուղեկցում էին  սոցիալական ապահովության բաժնի պետ Գ.Միրզոյանը, ֆինանսական, սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գ.Եղիազարյանը  և գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը: Մարզի ղեկավարը դատարկաձեռն չէր գնացել: Մասիսի բարեգործական ճաշարանում նա իր շրջայցը սկսեց խոհանոցից, ստուգեց սննդի որակն ու ծանոթացավ   ճաշացանկին: Տարեցների հետ հանդիպման ժամանակ նա հետաքրքրվեց յուրաքանչյուրի վիճակով, ապա ավելացրեց, որ ինքը նրանց  մոտ է եկել ոչ որպես ղեկավար, այլ որպես զավակ, որ որդիական պարտք ունի ծնողների հանդեպ: Տարեցների հետ ջերմ զրույցի ընթացքում մարզպետ Ռ.Աբրահամյանը  նորից հիշեցրեց մարզպետարանի թեժ գծի հեռախոսահամարը,  որով կարող են արտահայտել հնարավոր  բողոքներն ու գանգատները: Արտաշատի բարեգործական ճաշարանում 50 շահառուների հետ հանդիպումը նույնպես անկաշկանդ էր: Նրանք շնորհակալություն հայտնեցին այցելության, ինչպես նաև Արարատի մարզի  բերք ու բարիքից իրենց բաժին հանելու համար: Տարեցներից մեկը մարզպետին դիմեց նպաստը վերականգնելու խնդրանքով, և տեղում հարցը ստացավ  լուծում:

Կոլեկտիվի հետ հանդիպելուց հետո մարզպետ Ռ.Աբրահամյանը  Արմաշի համայնքապետ Հ.Զեյնալյանի հետ զրուցեց կենտրոնի՝ 350 մետր կոյուղու խողովակը կենտրոնականին միացնելու համար ընթացող շինարարական աշխատանքների,   ինչպես նաև 500 քմ տանիքի նորոգման մասին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03