Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հրաժեշտ ճամբարին

22.08.2014

Բուրաստանի բակային ճամբարում օգոստոսի 21-ին հանդիսավոր արարողությամբ 19 երեխաներ, որոնք այս տարի պետք է հաճախեն դպրոց, ստացան պայուսակներ` անհրաժեշտ գրենական պիտույքներով: Գյուղապետ Աշոտ Թարվերդյանը նախօրոք ծնողներին զզուշացրել էր, որ այդ քաղցր հոգսը  կրելու է գյուղապետարանը: Գնումներ կատարելիս գյուղապետին իրենց խորհուրդներով օգնել են դասվարներ  Ամալյա Սեդրակյանը , Աիդա Գալստյանը: Ամեն ինչ արված էր, որպեսզի ոչ մի մանրուք չմոռացվի, նույնիսկ ուշադրություն էին դարձրել գունային երանգների վրա: Աղջիկները ստացան կարմիր պայուսակներ, իսկ տղաներին բաժին հասավ կապույտը:
Յուրօրինակ  երեկոյին մասնակցում էին մարզպետարանի կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանը,  Մասիս գյուղի դպրոցի  ուսուցչական կոլեկտիվը: Առաջին դասարանցիներին շնորհավորելու էին եկել նաև  շրջանավարտները: Նրանք շնորհավորեցին և գեղեցիկ երգեր նվիրեցին առաջին դասարանցիներին՝  հորդորելով  լավ սովորել, որովհետեւ իրենք զգում են  թույլ տված բացթողումների հետևանքները: Մասիս դպրոցի փոխտնօրեն Նազարյան Վալյան իր ելույթում երախտիքի և գնահատանքի խոսքեր ասաց համայնքի ղեկավարին, համայնքապետարանի աշխատողներին, որոնք երկու ամիս շարունակ, ապահովելով երեխաների անվտանգությունը (ճամբարը կից է կենտրոնական ճանապարհին), բազմաբովանդակ միջոցառումներով հետաքրքիր ու իմաստալից են դարձրել երեխաների ամառային հանգիստը, իսկ այս նվիրատվությունը մի յուրօրինակ արարք է,  որ երբեք չի ջնջվի մանուկների հիշողությունից: Շարունակելով փոխտնօրենի խոսքը`  ծնողները ևս շնորհակալություն հայտնեցին  գյուղապետ Աշոտ Թարվերդյանին, համայնքապետարանի աշխատողներին`  ուշադրության և իրենց հոգսը թեթևացնելու   համար: Փոքրիկները  թոթովեցին իրենց շնորհակալությունը: Այնուհետև երեխաները շարունակեցին  մանկական երգն ու պարը:
Միջոցառումը եզրափակեց Աշոտ Թարվերդյանը` հորդորելով երեխաներին լավ սովորել դպրոցում, որովհետև միայն գիտելիքներով կարելի է շենացնել հայրենի երկիրը: Նա մեկ անգամ ևս շնորհավորեց նրանց ոտնամուտը դպրոց:
Այդ յուրօրինակ միջոցառումը ևս բացառություն չէր. օրն ավարտվեց շքեղ հրավառությամբ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18