Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հիմնարկեք Արաքսավան համայնքում

25.08.2014

Արարատի մարզի Արաքսավան համայնքում օգոստոսի 23-ին կատարվեց Սուրբ Սարգիս եկեղեցու հիմնարկեքի արարողություն, որին ներկա էին  Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, շրջակա համայնքների ղեկավարները, բնակիչները: Հիմնարկեքի արարողությունը կատարեց Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, որին օգնում էին քահանա եղբայրներ Տեր Միքայել և Տեր Հուսիկ Նուրիջանյանները: Ներկա էր նաև ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը: Հիմնարկեքի արարողությունը սկսվեց Տերունական աղոթքով, ապա 16 սյուների տակ տեղադրեցին օծված խաչքարերը: Ապա Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը կարդաց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ Կճոյանի օրհնության խոսքը, որով սրբազանը հովանավորություն էր խնդրում Աստծուց` եկեղեցու կառուցման, հավատի վեմն անսասան պահելու, ինչպես նաև հովանի լինելու մեկենաս Սայադյան Արարատին: Սրբազանը նաև հորդորում էր հավատավոր ժողովրդին՝  դեպի Աստված առաքել իրենց ամենօրյա աղոթքը  քրիստոնեական ճշմարիտ հավատի լույսը  իրենց հոգում առատաբուխ անելու և  խավարը վանելու համար:
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, շնորհավորելով Արաքսավանի բնակիչներին, հյուրերին,  գյուղապետ Ատոմ Թադևոսյանին, ասաց,  որ իր համար մեծ պատիվ է լինել համայնքում, մասնակցել եկեղեցու հիմնարկեքի արարողությանը, նա ուրախությամբ նշեց,  որ վերջին 4 ամսվա ընթացքում մարզում կատարվել է  կեղեցիների  երկու  հիմնարկեքի և մեկ օծման արարողություն: Մարզի ղեկավարը,  դիմելով բարեգործ    Արարատ Սայադյանին,  ասաց,  որ մեր օրերում սակավաթիվ են այն մարդիկ, ովքեր իրենց ունեցածից բաժին են հանում հասարակությանը, ինչը հայրենանվեր գործ է, այդ եզակիներից է նաև բարեգործը:
145 ք/մ մակերեսով 14,5 մ բարձությամբ եկեղեցու շինարարական աշխատանքները կավարտվեն 2019 թվականին: Շինարարական աշխատանքների ընթացում կավելանան վանքապատկան հողերը`  կանաչապատման միաժամանակ հանգստի գոտի ստեղծելու նպատակով:
Այդ օրը հոգևոր արարողություն կատարվեց նաև Մխչյանի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանն օծեց եկեղեցու զանգը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:22:07