Նորություններ
Հանդիպում <<Բիաթլոն- 2014>> մրցույթի հաղթողի հետ
25.08.2014
Արարատի մարզի Այնթապի մանկապարտեզի լեփ-լեցուն դահլիճում օգոստոսի 23-ին հանդիսավորությամբ ընդունեցին տանկային <<Բիաթլոն - 2014>> միջազգային մրցույթի հաղթող Գագիկ Գրիգորյանին: Միջոցառմանը մասնակցում էին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, օգնական Նարեկ Ասլանյանը, Գագիկ Գրիգորյանի դպրոցի ուսուցչական կոլեկտիվը՝ Լիլյա Շահբազյանի գլխավորությամբ: Գագիկ Գրիգորյանին շնորհավորելու էին եկել նաեւ Արմավիրի մարզի Մարշալ Բաղրամյանի անվան տանկային զորամասի զինվորները ` հրամանատար Գևորգ Ենոքյանի ղեկավարությամբ: Այդ զորամասում մրցույթից 6 ամիս առաջ վերապատրաստվել է Գագիկ Գրիգորյանը` այնթապցի հերոսը : Միջոցառմանը ներկա էր նաև Մասիսի զինկոմ, միաժամանակ <<Զորավար Անդրանիկ>> ռազմահայրենասիրական հկ-ի ղեկավար Գնել Մանուկյանը: ՀՀ օրհներգի հնչյունների ներքո ներս բերեցին հայոց եռագույնը: Գյուղապետարանի մշակույթի գծով պատասխանատու Ավագյան Ռուզաննան, բացելով միջոցառումը և շնորհավորելով ներկաներին, այդ թվում Գագիկի ծնողներին, ասաց, որ սա համայն ազգի հաղթանակն է, որով հպարտանում են այթապցիները , որովհետև հաղթանակը կերտել է նաև իրենց համագյուղացին՝ Գագիկ Գրիգորյանը: Նա կրթվել և դաստիրակվել է այն օջախում, որի նահապետը Մեծ հայրենականում գրեց փառավոր էջեր, իսկ սասունցի գերդաստանի սխրագործությունը հայտնի է ամենքին: Հրամանատար Գևորգ Ենոքյանի ելույթից հետո հպարտության զգացումը պատեց բոլորին: Նա ասաց, որ ՌԴ մերձմոսկովյան Ալադինո քաղաքում վերջերս կայացած <<Դիաթլոն- 2014>> տանկիստների միջազգային մրցույթում, որին մասնակցում էին 12 հզոր պետություններ, հաղթել են հայ տանկիստները, որոնք երեք րոպեի տարբերությամբ զիջել են ՌԴ-ի թիմին և գրավել երկրորդ հորիզոնականը: Հաղթողների մեջ է նաև այնթապցի Գագիկ Գրիգորյանը: Նա իր խոսքում նշեց, որ այդ մեծ հաղթանակի համար ՌԴ պաշտպանության նախարարը հայ տանկիստներին պարգևատրել է т-90 ռազմական տանկով, ինչը միակն է ողջ Հայաստանում ,Գագիկ Գրիգորյանին՝ մեդալով : Նա ավելացրեց, որ այս մրցույթում, որին հետևում էր ողջ աշխարհը, հայ զինվորը մեկ անգամ ևս ապացուցեց, թե ով է ինքը: Հրամանատարը Գագիկին շնորհավորեց կրկնակի տոնի առիթով. օգոստոսի 23-ը նրա ծննդյան տոնն է: <<Զորավար Անդրանիկ>> ռազմահայրենասիրական հկ-ի ղեկավար Գնել Մանուկյանը քաջին պարգևատրեց<<Զորավար Անդրանիկ>> մեդալով: Գյուղապետ Կարեն Սարգսյանը՝ 100 հազար դրամով և պատվոգրով: Պատվոգրով պարգևատրեց նաև Արմավիրի տանկային բրիգադայի ղեկավար Գևորգ Ենոքյանը: Մարզպետն իր եզրափակիչ խոսքում ասաց, որ ինքը հպարտ է, որ հաղթել են մեր հայ զինվորները, և որ այդ հաղթողներից մեկն Արարատի մարզից է, առավել ևս իր համագյուղացին է: Մարզի ղեկավարն ընդգծեց, որ նա օրինակ է յուրաքանչյուր զինվորի համար: Ռուբիկ Աբրահամյանը հպարտությամբ ընդգծեց, որ մեր բանակն այդքան ուժեղ է, մարտունակ և ունի այդպիսի զինվորներ: Մարզպետը քաջի ծնողներին նվիրեց վարդեր և ասաց, որ առաջիկայում մարզպետարանում հանդիպում կկազմակերպի հայ քաջորդու հետ: