Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում <<Բիաթլոն- 2014>> մրցույթի հաղթողի հետ

25.08.2014

Արարատի մարզի Այնթապի մանկապարտեզի լեփ-լեցուն դահլիճում  օգոստոսի 23-ին հանդիսավորությամբ ընդունեցին տանկային <<Բիաթլոն -  2014>> միջազգային մրցույթի հաղթող Գագիկ Գրիգորյանին: Միջոցառմանը մասնակցում էին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, օգնական Նարեկ Ասլանյանը, Գագիկ Գրիգորյանի դպրոցի ուսուցչական կոլեկտիվը՝ Լիլյա Շահբազյանի գլխավորությամբ: Գագիկ Գրիգորյանին շնորհավորելու էին եկել նաեւ Արմավիրի մարզի  Մարշալ Բաղրամյանի  անվան  տանկային զորամասի զինվորները ` հրամանատար Գևորգ Ենոքյանի ղեկավարությամբ: Այդ զորամասում  մրցույթից 6 ամիս առաջ վերապատրաստվել է Գագիկ Գրիգորյանը` այնթապցի հերոսը : Միջոցառմանը ներկա էր նաև Մասիսի զինկոմ, միաժամանակ <<Զորավար Անդրանիկ>>  ռազմահայրենասիրական հկ-ի ղեկավար Գնել Մանուկյանը: ՀՀ օրհներգի հնչյունների ներքո ներս բերեցին հայոց եռագույնը: Գյուղապետարանի մշակույթի գծով պատասխանատու   Ավագյան Ռուզաննան, բացելով միջոցառումը և շնորհավորելով  ներկաներին,  այդ թվում Գագիկի ծնողներին, ասաց, որ  սա   համայն ազգի հաղթանակն է,  որով հպարտանում են  այթապցիները , որովհետև հաղթանակը կերտել է  նաև իրենց համագյուղացին՝ Գագիկ Գրիգորյանը: Նա կրթվել և դաստիրակվել է այն օջախում, որի նահապետը Մեծ հայրենականում գրեց փառավոր էջեր, իսկ սասունցի գերդաստանի սխրագործությունը հայտնի է ամենքին: Հրամանատար Գևորգ Ենոքյանի ելույթից հետո հպարտության  զգացումը պատեց բոլորին: Նա ասաց, որ ՌԴ մերձմոսկովյան Ալադինո քաղաքում վերջերս կայացած <<Դիաթլոն- 2014>> տանկիստների միջազգային մրցույթում, որին մասնակցում էին 12 հզոր  պետություններ, հաղթել են հայ տանկիստները, որոնք երեք րոպեի տարբերությամբ  զիջել են ՌԴ-ի  թիմին և գրավել երկրորդ հորիզոնականը: Հաղթողների մեջ է նաև այնթապցի Գագիկ Գրիգորյանը: Նա իր խոսքում նշեց, որ այդ մեծ հաղթանակի համար ՌԴ պաշտպանության նախարարը հայ տանկիստներին պարգևատրել է т-90 ռազմական տանկով, ինչը միակն է ողջ Հայաստանում ,Գագիկ Գրիգորյանին՝ մեդալով  : Նա ավելացրեց, որ այս մրցույթում, որին հետևում էր ողջ աշխարհը, հայ զինվորը մեկ անգամ ևս ապացուցեց, թե ով է ինքը: Հրամանատարը Գագիկին շնորհավորեց կրկնակի տոնի առիթով. օգոստոսի 23-ը նրա  ծննդյան տոնն է: <<Զորավար Անդրանիկ>> ռազմահայրենասիրական հկ-ի ղեկավար Գնել Մանուկյանը քաջին պարգևատրեց<<Զորավար Անդրանիկ>>  մեդալով: Գյուղապետ Կարեն Սարգսյանը՝   100 հազար դրամով և պատվոգրով: Պատվոգրով պարգևատրեց նաև Արմավիրի տանկային բրիգադայի ղեկավար Գևորգ Ենոքյանը: Մարզպետն իր եզրափակիչ խոսքում ասաց, որ ինքը հպարտ է, որ հաղթել են մեր հայ զինվորները, և որ այդ հաղթողներից մեկն Արարատի մարզից է, առավել ևս իր համագյուղացին է: Մարզի  ղեկավարն ընդգծեց, որ նա օրինակ է յուրաքանչյուր զինվորի համար: Ռուբիկ Աբրահամյանը  հպարտությամբ ընդգծեց, որ մեր բանակն այդքան ուժեղ է, մարտունակ և ունի այդպիսի զինվորներ: Մարզպետը քաջի ծնողներին նվիրեց վարդեր  և ասաց, որ առաջիկայում մարզպետարանում հանդիպում կկազմակերպի հայ քաջորդու հետ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23