Նորություններ
Այգեպատից` Այգեպարին
26.08.2014
Այգեպատ համայնքի և համայնքապետ Սերյոժա Պետրոսյանի համատեղ ջանքերով կազմակերպվեց օգնություն՝ Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղին: Կենցաղային իրեր, խոհանոցային պարագաներ, տարբեր տարողությամբ տակառներ, հագուստներ, կոշիկներ: Գյուղապետն իր միջոցներով օգնությունը տարավ Սուրբ Սարգիս եկեղեցի, որտեղից էլ այն կհասնի այգեպարցիներին: Սերյոժա Պետրոսյանը նախապատրասվում է ուրախացնել Այգեպարի երեխաներին ամանորյա տոպրակներով, նվերներով, պահածոներով, մուրաբաներով: Ձմեռային տաք հագուստներ կունենան նաև մեծահասակները: Այգեպարը և սահմանամերձ յուրաքանչյուր համայնք պահում են մեր սահմանները: Ի հեճուկս թշնամու` մշակում են հողը, բերք ու բարիք են արարում, ուստի յուրաքանչյուրիս պարտքն է բարոյապես և նյութապես աջակցել մեր հարազտներին: