Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այգեպատից` Այգեպարին

26.08.2014

Այգեպատ համայնքի և համայնքապետ Սերյոժա Պետրոսյանի համատեղ ջանքերով կազմակերպվեց օգնություն՝ Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղին: Կենցաղային իրեր, խոհանոցային պարագաներ, տարբեր տարողությամբ տակառներ, հագուստներ, կոշիկներ: Գյուղապետն իր միջոցներով օգնությունը տարավ Սուրբ Սարգիս եկեղեցի,  որտեղից էլ այն կհասնի այգեպարցիներին: Սերյոժա Պետրոսյանը նախապատրասվում է ուրախացնել Այգեպարի երեխաներին  ամանորյա տոպրակներով, նվերներով, պահածոներով, մուրաբաներով: Ձմեռային տաք հագուստներ կունենան նաև մեծահասակները: Այգեպարը և սահմանամերձ յուրաքանչյուր համայնք պահում են մեր սահմանները: Ի հեճուկս թշնամու`  մշակում են հողը, բերք ու բարիք են արարում, ուստի յուրաքանչյուրիս պարտքն է բարոյապես և նյութապես աջակցել մեր հարազտներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31