Նորություններ
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մի շարք մասնագիտությունների գծով կազմակերպում է նպատակային ընդունելություն
28.08.2014
Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2014 թվականի հուլիսի 31-ի N 780/Ա-Ք և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի 2014 թվականի օգոստոսի 4-ի N 1963/Ծ-4 հրամանների՝ Արարատի մարզին հատկացվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հեռակա ուսուցման 2014 թվականի նպատակային ընդունելության 10 տեղ հետևյալ մասնագիտությունների գծով՝
՛՛ Բույսերի պաշտպանություն՛՛, ՛՛Ագրարային քաղաքականություն և տարածաշրջանի զարգացում՛՛, ՛՛Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն՛՛, ՛՛ Պահածոյացման և սննդախտանյութերի տեխնոլոգիա՛՛, ՛՛Մսի և մսամթերքի տեխնոլոգիա՛՛, ՛՛Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա՛՛, ՛՛Գյուղատնտեսության էլեկտրիֆիկացիա և ավտոմատացում՛՛, ՛՛ Հողաշինարարություն և հողային կադաստր՛՛, ՛՛Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում՛՛, ՛՛Սննդարդյունաբերության էկոնոմիկա և կառավարում՛՛
Նպատակային ընդունելությունը կազմակերպվում է մարզպետարանների ուղեգրերի հիման վրա՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության գործուղմամբ:
Ցանկացողները հայտերը կարող են ներկայացնել ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն մինչև սեպտեմբերի 22-ը ներառյալ:
Հասցե՝ ք.Արտաշատ,Օգոստոսի23-ի,60
Հեռախոսահամար՝ 0235 2 5109