Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուսումնական վարժանքներ

29.08.2014

Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուրադ Մարգարյանի գլխավորությամբ փրկարարական ծառայությունն անցկացրեց ուսումնական վարժանք <<Ազատի ջրամբարի փլուզումը>> թեմայով: Ուսումնավարժանքն սկսվեց նրանով, որ Մարգարյանն,  ահազանգը ստանալուն պես, զեկուցեց մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին ( մարզպետը հանդիսանում է Արարատի մարզի  ք/պ պետը ) և հայտնեց, թե  իբր Ազատի ջրամբարը փլուզվում է: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հրատապ կերպով համապատասխան վարչությունների ղեկավարներին հրավիրեց խորհրդակցության և կարգադրեց, որ բնակչության պաշտպանության պլանը դնեն գործողության մեջ, այսինքն`  կապի, տրանսպորտի, ջրամատակարարող ընկերությունների, առողջապահության, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային, շտապօգնության  ծառայություններն իրենց գործողությունները համապատասխանեցնեն արտակարգ իրավիճակներին և նշված ժամանակահատվածում զեկուցեն կատարվածի մասին: Շուտով  համապատասխան ստորաբաժանումների պետերը զեկուցեցին, որ համապատասխան ծառայությունները կազմ ու պատրաստ են և սպասում են մարզպետի կարգադրությանը:
Ազատի պատվարի իբր փլուզումը սպառնում է երեք համայնքների`  Կանաչուտի, Արևշատի, Լանջազատի, ինչպես նաև շրջակա համայնքների 33 000 բնակիչների անվտանգությանը: Կարճ ժամանակահատվածում մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի, մարզպետի տեղակալ  Աշոտ Մուրադյանի ղեկավարությամբ   համապատասխան ծառայությունները մեկնեցին Լանջազատ: Ուսումնավարժությունը սկսվեց դպրոցից: Ոստիկանության 18 ծառայողներից, տարբեր դպրոցներից ժամանած 20 զինղեկներից բացի  եկան նաև կապի, գազի վթարային, ջրի մատակարարման ծառայության, սանէպիդկայանի, էլեկտրաէներգիայի մատակարարման աշխատողները: Ճիշտ ժամանակին եկավ նաև շտապօգնության ծառայությունը: Այնտեղ էին նաև Լանջազատ, Արևշատ և Կանաչուտ համայնքների ղեկավարները, ՄԱԱԾ ներկայացուցիչները:
Ջրածածկման հետևանքով էլեկտրական մալուխներից հրդեհ էր բռնկվել դպրոցում: Աշակերտները և ուսուցիչներն ուղղվեցին դեպի վթարային ելք: Սկսվեցին հրդեհաշիջման աշխատանքները: Երրորդ հարկում չորս տուժած աշակերտներ էին մնացել: Նրանց պատգարակով  տեղափոխեցին անվտանգ գոտի: Այնուհետև վարժանքները շարունակվեցին գետի ափին: Պարզվեց, որ հեղեղման պատճառով վնասվածքներ ստացած վեց երեխաներ մնացել են գետի այն ափին: Փրկարարները 30 մ ճոպանով անցան գետի այն ափը: Տուժածներին տեղափոխեցին դպրոցի բակ, ապա, բժիշկների զննումից հետո, նրանց ուղեկցությամբ տեղափոխեցին անվտանգ գոտի, որտեղ ամրացրած վրանների տակ համապատասխան օգնություն ցույց տվեցին տուժածներին: Անվտանգության գոտում գտնվում էր խմելու ջուրը, հաշվառման, գրանցման բաժինը, բուժկետը և այլ ծառայություններ: Տուժածներին վրանների տակ ցուցաբերեցին օգնություն և բաժանեցին սնունդ:
Փրկարար ծառայողները հրաշալի կատարեցին պարտականությունները: Իսկ երեխաները արժանի էին խրախուսանքի: Նրանք լավ մտել էին տուժածի դերի մեջ: Նշված ժամանակահատվածում ավարտվեցին ուսումնական վարժանքները: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Լանջազատի ուսուցչական կոլեկտիվին, երեխաներին, փրկարար ծառայության աշխատողներին, ինչպես նաև Արարատի մարզի փրկարարական վարչության պետ Փ/Ծ գնդապետ Մուրադ Մարգարյանին: Մարզպետը մեկ անգամ ևս ընդգծեց, որ նման ուսումնական վարժանքները խիստ անհրաժեշտ են հասարակության զգոնությունը բարձրացնելու, երեխաներին գործնականորեն սովորեցնելու արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու հմտությանը, ինչպես նաև բարձրացնելու փրկարարների մարտունակությունը, զարգացնելու նրանց մասնագիտական կարողությունները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03