Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

29.08.2014

Օգոստոսի 28-ին, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում կայացավ Արարատի մարզի մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունը` Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի, ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի, մարզպետարանի ենթակայությամբ գործող 102 դպրոցների տնօրենների, մանկավարժների մասնակցությամբ:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը շնորհավորեց օգոստոսյան խորհրդակցության մասնակիցներին,բոլոր մանկավարժների սեպտեմբերի մեկի կապակցությամբ:
Մարզի դպրոցների 2013-2015 ուս-տարվա արդյունքների և նոր ուսումնական տարվա խնդիրների մասին զեկուցումով հանդես եկավ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, կրթության բաժնի պետ Ալբերտ Մակրտչյանը: Զեկուցողը հիմնականում ամփոփեց նախորդ ուս-տարվա արդյունքները, նախանշեց մեկնարկվող ուս-տարվա խնդիրները: Նախորդ տարում գործել է հինգ ավագ, 86 միջնակարգ, 21 հիմնական դպրոցներ: Մարզպետարանի ենթակայության 107 հանրակրթական դպրոցներում կրթություն են ստացել 30,338 աշակերտ: 2542 աշակերտ ավարտել են 9-րդ, 1875-ը` 12-րդ դասարանը: Անցած ուս-տարվա ընդհանուր աշակերտների թիվը զգալիորեն նվազել է, ինչի հետևանքով դասարանների միջին խտության անկում է գրանցվել: Դասարանների միջին խտությունն ավելացնելու նպատակով անհրաժեշտ է եղել 9 դպրոցներում 24 դասարաններ համալրելու: Ուսուցչական անձնակազմի հիմնական ուսումնական ծանրաբեռնվածությունը կազմում է 16,4 ժամ:
Ալբերտ Մկրտչյանը նշեց, որ 2011-2013թթ ընթացքում մարզի 95 դպրոցներում պետբյուջեի, ինչպես նաև տարբեր ծրագրերի միջոցներով իրականացվել են տարաբնույթ շինարարական աշխատանքներ: 2008 թվականից կառուցվում է Վարդաշեն գյուղի դպրոցը, որն իր դռները կբացի սեպտեմբերի 1-ին:
Բաժնի պետը կարևորեց նաև նախակրթարանների, մանկապարտեզների դերը որպես դպրոցի կարևորա•ույն հիմնակետ և հիմք: Նա խոսեց նաեւ ՙշախմատ՚ առարկայի դասավանդման առավելության մասին, ինչպես նաև ընդգծեց Արարատի մարզի շախմատիստների հաջողությունները տարբեր` հանրապետական և միջազ•ային մրցույթներում: Անդրադարձավ նաև առարկայական օլիմպիադաների ժամանակ դպրոցականների ձեռք բերած նվաճումներին` տարածաշրջանային, մարզային և հանրապետական փուլերում:
Նշվեց նոր ուսումնական տարում կրթական համակարգում իրականացվող բազմաթիվ աշխատանքների մասին: Նա ասաց նաև, որ 2014-15 ուս-տարում առաջին դասարան կհաճախեն 3618 աշակերտ, 12-րդ դասարան` 1850-ը:
Խորհրդակցության ընթացքում ելույթ ունեցան մանկավարժներ,մանկապարտեզների տնօրեներ,ծավալվեց մտքերի փոխանակություն  Մանուկ Մկրտչյանը պատասխանելով մանկավարժների հուզող հարցերին հատկապես անդրադարձավ ավագ դպրոցի հիմնախնդիրներին:Նա ասաց որ մշակվում են նոր մոդելներ որոնք շուտով կկիրառվեն կրթության ոլորտում և կտան իրենց ցանկալի արդյունքները:Եզչափակելով մանկավարժների խորհրդակցությունը մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ասաց որ բոլորիս նպատակն է բարձրացնել ուսման որակը,ինչը հնարավորություն կտա մեզ հաջորդ ուսումնական տարիները դիմավորել ավելի բարձր արդյունքներով:
   

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03