Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նոր ուսումնական տարին նոր դպրոցներում

01.09.2014

Սեպտեմբերի 1-ը՝գիտելիքի օրը, Արարատի մարզի Մասիս քաղաքի  ՀՄ 5 դպրոցում և Վարդաշենում նշանավորվեց եռակի տոնով. երկու դպրոցում էլ աշակերտները նոր ուսումնական տարին դիմավորեցին նոր դպրոցում: Սեպտեմբերի 1-ը նշանավորվեց նաև  այս դպրոցների բացման արարողությանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, կրթության և գիտության նախարար  Արմեն Աշոտյանի, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի մասնակցությամբ և շնորհավորանքով: Վերոհիշյալ  դպրոցի բակում աշակերտները  հանդիսավորությամբ ողջունեցին պատվարժան հյուրերին: Դպրոցի տնօրեն Ալինա Ազնավուրյանը ելույթի խոսքում շնորհակալություն հայտնեց վարչապետին, ԾԻԳ-ի ողջ կոլեկտիվի աշխատողներին, շինարարներին այս շքեղ ու գեղեցիկ դպրոցը կառուցելու համար, որի շինարարական աշխատանքները սկսվել են 2010 թվականին, ինչի համար ներդրվել է  317 մլն դրամ: Տնօրենը հավաստեց, որ այս երեք հոսքով դպրոցի կոլեկտիվը ոչ մի ջանք չի խնայի հայեցի սերունդ կրթելու համար:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, շնորհավորելով ուսուցչական կոլեկտիվին,աշակերտներին, վերջիններիս հորդորեց լավ սովորել, այս ոսկի օրերը ապարդյուն չվատնել, որովհետև կիրթ սերունդը Հայաստանի համար գազ է, նավթ է, ոսկի է և ամեն ինչ:
Կտրվեց կարմիր ժապավենը: Հյուրերը շրջեցին դասասենյակներով, որոնք  կահավորված են դպրոցական արդիական կահույքով, իսկ լաբորատորիաները՝ գերժամանակակից  սարքավորումներով:
Վարդաշենի դպրոցում հյուրերին դիմավորեցին նույն  հանդիսությամբ: Դպրոցի տնօրեն Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ դպրոցի շինարարական աշխատանքները սկսվել են 2008 թվականից, որի համար քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ը ներդրել է 456 մլն. 624 հազ. դրամ: Այժմ նախկին վագոն-դասարաններին փոխարինել է  նորակառույց դպրոցը, որը համալրվել  է  դպրոցական կահույքով: Տնօրենն  իր երախտագիտությունը հայտնեց կառավարությանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Վարչապետը ելույթի ու շնորհավորանքի խոսքում ներկաներին հավաստեց, որ կառավարությունը պատրաստ է ամեն ինչ անելու մատաղ սերնդի դաստիարակության համար`  նախակրթարաններից մինչև ավարտական դասարաններ:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, դպրոցի տնօրեն Սոֆյա Հովսեփյանը կտրեցին տոնական  ժապավենը:
Երկու դպրոցներում էլ օրհնության կարգը կատարեց Արարատ քահանա Օրդյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03