Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լուսառատի դպրոցի պաշտոնական բացումը

04.09.2014

Սեպտեմբերի 4-ին Արարատի մարզի Լուսառատ համայնքում  պաշտոնապես բացվեցին միջնակարգ դպրոցի  հիմնանորոգված առաջին և երկրորդ հարկերը: Արարողությանը մասնակցում էին ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզային կառույցի աշխատողներ, Հայաստանում  Ճապոնիայի դեսպանատան առաջին քարտուղար Կեիսուկե Յամագիշին, ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը: Ի պատիվ հյուրերի,  ի նշան բարեկամության` օդում ճախրեցին աղավնիները: Դպրոցականերն անգլերենով ողջունեցին հյուրերին և ներկայացրեցին Ծագող Արևի երկրի   պատմությունը, մշակույթը, ազգային սովորությունները, խոսեցին Ֆուձիամա Սուրբ լեռան մասին, զուգահեռներ անցկացրեցրին բիբլիական Արարատ լեռան միջև: Նրանք իրենց շնորհակալությունը հայտնեցին Կարմիր խաչին, ճապոնացիներին,  արտահայտեցին ոչ միայն բառերով, այլև հանդես եկան հայկական պարերի գեղեցիկ կատարումներով: Միջոցառումը բացեց դպրոցի տնօրեն Վերգինե Առաքելյանը, նա  ուսուցչական կոլեկտիվի անունից շնորհակալություն հայտնեց ճապոնիայի կառավարությանը և հայկական Կարմիր խաչի ղեկավարներին: Տնօրենն ընդգծեց, որ 40 տարի է, ինչ դպրոցը շինանարարի  երես չի տեսել, իսկ այսօր,  շնորհիվ կատարված աշխատանքների, դպրոցն ունի նաև լոկալ ջեռուցում, ինչը հնարավորություն կտա  դասերը շարունակել նաև ձմռանը՝ տաք դասասենյակներում: Կարմիր խաչի նախագահ Մխիթար Մնացականյանն  ասաց, որ այս պահին ինքը մեծ բերկրանք է ապրում, որովհետև կատարած գործի շնորհիվ ուրախություն և բերկրանք է պատճառել համայնքին և դպրոցին: Իրենց առաքելությունը բարեգործությունն է, որով իրենք օգնում են   խոցելի խմբերին: Կեիսուկե Յամագիշին ճապոնիայի կառավարության անունից շնորհավորեց նոր ուսումնական տարին նոր շենքում դիմավորելու կապակցությամբ և ասաց, որ Ճապոնիայի կառավարությունը շարունակում է իրականացնել սոցիալ- տնտեսական զարգացման ծրագրեր,  որոնց շնորհիվ ավելի կամրապնդի Հայսատանի և Ճապոնիայի բարեկամությունը: Հիշարժան օրվա կապակցությամբ համայնքի ղեկավար Դանիել Հակոբյանը հուշանվերներ ընծայեց Կեիսուկե Յամագիշին և ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանին: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը շնորհակալական խոսքն ուղղեց հյուրերին և ասաց, որ  կրթական օջախները հայ ազգի համար ունեն ռազմավարական նշանակություն, նրանք մեր պետականության հենասյուներն են: Որքան կիրթ սերունդ, այնքան ամուր պետականություն: Կտրվեց ժապավենը: Հյուրերը շրջեցին դասասենյակներով: Դպրոցի  հիմնանորոգման աշխատանքները, որ  իրականցրել է <<ԷԴՌԻՉ>> շինարարական կազմակերպությունը, ավարտվել  են չորս ամսվա ընթացքում: Շինարարական աշխատանքների համար ներդրվել է 90 հազար դոլար: Դպրոցը  կահավորված է  դպրոցական սեղաններով, աթոռներով, ունի  առանձին սանհանգույցներ: 300 աշակերտ ունեցող դպրոցի համար կարևորագույն նշանակություն ունի այս մասնաշենքի առաջին, երկրորդ հարկի հիմնանորոգումը, քանի որ երկրորդ մասնաշենքն ամբողջովին վթարային է, որի հիմնանորոգման համար, նախնական տվյալներով, անհրաժեշտ է 30 մլն դրամ: Աշխատանքներ   են տարվում,   որ Կարմի խաչի, գյուղապետարանի և մարզպետարանի օգնությամբ հիմնանորոգվի նաև համայնքի մանկապարտեզը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-09-30 16:12:02