Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկեց խաղողի մթերումը

05.09.2014

Այսօր, սեպտեմբերի 5-ին,  <<Երևանի կոնյակի գործարան>>-ի Արարատի մարզի Այգավան մասնաճյուղում մեկնարկեց խաղողի մթերումը: Մթերման ընթացքին հետևելու համար մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, գյուղնախարար Սերգո Կարապետյանն Այգավանի գործարանում էին: Մասնաճյուղի տնօրեն Համլետ Անտոնյանը գերատեսչության և մարզի ղեկավարին, ինչպես նաեւ ԶԼՄ-ներին ասաց, որ այս տարի Երեւանի կոնյակի գործարանը նախատեսում է մթերել 37 հազար տոննա խաղող` 2 հազար տոննայով գերազանցելով իր իսկ կողմից նախորդ տարի արձանագրած մթերման աննախադեպ բարձր ցուցանիշը:
Խաղողի մթերումը սեպտեմբերի 5-ին մեկնարկեց Այգավանի մասնաճյուղում(Արարատի մարզ),  6-ին կմեկնարկի Արմավիրի մասնաճյուղում (Արմավիրի մարզ), 15-ին` Բերդի մասնաճյուղում (Տավուշի մարզ): Տնօրենը նշեց, որ մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը սահմանվել է 150 ՀՀ դրամ` Արմավիրի և Այգավանի մասնաճյուղերի համար,  140 դրամ` Տավուշի տարածաշրջանի համար` համապատասխանաբար անցյալ տարվա 145 և 135 ՀՀ դրամի փոխարեն: Յուրաքանչյուր գյուղացի իր կողմից մատակարարված բերքի գումարը կստանա խաղողը հանձնելուց հետո 3-4 բանկային օրվա ընթացքում:
Այս տարի Երևանի կոնյակի գործարանը կշարունակի  մթերումը անցյալ տարի մեկնարկած երկարաժամկետ պայմանագրային հիմունքներով համագործակցող խաղողագործներից: Այս տարի ընկերության կողմից 7-ամյա պայմանագրային ծրագրով մթերվող խաղողի ծավալը կկազմի ընկերության մթերման ընդհանուր ծավալի մոտ 40 տոկոսը:
Հաշվի առնելով խաղողի մթերման հետզհետե աճող միտումները` ընկերությունը ձեռնամուխ է եղել հզորությունների ընդլայման ծրագրին: Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում շուտով կավարտվեն թորման նոր արտադրամասի կառուցման աշխատանքները: Նոր արտադրամասը ևս հագեցված կլինի շարանտական տիպի 3 թորման սարքերով: Ներդրումների հաշվին հզորացվել է նաև Այգավանի մասնաճյուղը: Հյուրերը շրջեցին վերամշակման, խմորման բաժանմունքներում, գինու, կոնյակի պահեստներում: Այնուհետև  մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և գյուղնախարարը պատասխանեցին լրագրողների հարցերին:  
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03