Նորություններ
ՄԱՐԶՊԵՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ՏՈՆԱԿԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
05.09.2014
Սեպտեմբերի 4-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը շնորհավորեց ԱԻՆ և փ/ծ Արարատի մարզային փրկարարական վարչության աշխատողներին ` մասնագիտական տոնի կապակցությամբ :
Մարզի ղեկավարը, մինչ պատվոգրեր հանձնելը, կարևորեց նրանց ծառայությունը հասարակության կյանքում և ասաց, որ օգոստոսի 28-ին ` ուսումնական վարժանքների ժամանակ, տեսել է ողջ շտաբի օպերատիվ աշխատանքը մարտունակությունը , ճկուն ու արագ գործելակերպն արտակարգ իրավիճակներում և հիացած է նրանցով: Նա ավելացրեց, որ իրենց անբասիր ծառայությամբ նրանք բնակչությանը պահում են ուշադրության կենտրոնում:
Դառնալով մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայությանը` Ռուբիկ Աբրահամյանն ավելացրեց , որ աշխատանքներ են կատարվում հակակարկտային կայանների երկրորդ շերտի տեղադրման համար:
Երբ աշխատանքներն ամբողջովին ավարտվեն, կարկուտն այլևս չի կարող սպառնալ հողագործին :
Մասնագիտական տոնի առթիվ փրկարարներն արժանացան մարզպետի պատվոգրերին` բարձր պատրաստակամության, ծառայողական պարտականությունների օրինակելի կատարման և ՀՀ ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ:
ԱԻՆ Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուրադ Մարգարյանը շնորհակալություն հայտնեց մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին ոչ միայն տոնական օրվա , այլև մշտական ուշադրության, կառույցին օգնելու ու աջակցելու համար: