Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդուհի Վարդերեսյանն Արտաշատի բեմում

05.09.2014

Սեպտեմբերի 5-ին  Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում կայացավ երեկո`  նվիրված ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետի օգնական Նարեկ Ասլանյանը , ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը  :
     Երեկոն սկսվեց <<Պատվի համար>>, <<Իմ սիրտը լեռներում է>>, <<Մոր սիրտը>> ֆիլմերից հատվածների ցուցադրումով, որտեղ դերասանուհին մարմնավորում է գլխավոր կերպարները :
    Արտիստուհին ասմունքեց հատվածներ հայ դասականների ստեղծագործություններից: <<Բեմի լեդիի>> ելույթն ընդմիջվում էր ռազմահայրենասիրական, քնարական երգերով, ինչպես նաև <<Սպարտակ>> բալետից հատվածների կատարումով :
      Վարդուհի Վարդերեսյանը  շնորհակալություն հայտնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին` երեկոն հովանավորելու համար` շեշտելով,  որ նա մշակույթը սիրող և մշակութային մտածողության տեր անհատականություն է :
     Հանդիսատեսը բուռն ծափողջյուններով  շնորհակալությունն արտահայտեց սիրված դերասանուհուն :

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-21 10:56:29