Նորություններ
Հրատապ լուծում
06.09.2014
Սեպտեմբերի 5-ին Վերին Դվին և Այգեստան համայնքներում ոռոգման ջրի հետ կապված առաջացել էին արհեստական խոչընդոտներ, ինչն էլ առաջացրել էր բնակիչների զայրույթը: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի օպերատիվ միջամտության շնորհիվ վերացվեցին արհեստական խոչընդոտները, և սկսվեց ոռոգման ջրի կանոնավոր մատակարարումը` այլընտրանքային ճանապարհով: Գյուղացիները շարունակում են կատարել և գիշերային, և ցերեկային ոռոգումը: Այգեստանի եւ Վերին Դվինի գյուղացիներն իրենց խնդրին հրատապ լուծում տալու համար շնորհակալություն հայտնեցին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին:
Աբրահամյանը հավաստեց, որ ոչ ոք և ոչինչ չի կարող խոչընդոտել լինել ոռոգման աշխատանքներին, այլապես ինքը կկիրառի անհրաժեշտ պատժամիջոցներ: