Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկեց Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին նվիրված միջոցառումների շարքը

09.09.2014

ՀՀ ԱԺ-ն կրկին նախաձեռնել է խորհրդանշական մեկ միջոցառում ևս: Այս անգամ այն նվիրված է մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին, և պատահական չէ, որ այն կրում է «Փարաջանովի հետադարձ լույսը» խորագիրը: Նշենք, որ մտահղացումը պատկանում էր ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին: Միջոցառումների շարքն այժմ իրականացվում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի բարձր հովանու ներքո: Ծրագրի պատասխանատուն է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը: Հոբելյանական ձեռնարկն ընդգրկում է ինչպես Հայաստանը, այնպես էլ ԼՂՀ-ն: Հանդիսավոր մեկնարկը տրվեց Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տանը: Ներկայացված էր 12-17 տարիքային խմբի 30 աշակերտի շուրջ 60 աշխատանք: Ժյուրիի 5 անդամները,կոլաժային հավաքածուները ուսումնասիրելուց հետո, փակ քննարկումների արդյունքում ընտրեցին լավագույն 6 աշխատանքները: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ժյուրիի անդամ Կարինե Պողոսյանը, լավագույնը ճանաչված հեղինակները դուրս կգան եզրափակիչ փուլ, ու նրանց աշխատանքները կցուցադրվեն ՀՀ ԱԺ-ում: Տիկին Պողոսյանը հավելեց, որ հաղթողներին կտրվեն պատվոգրեր, խրախուսական պարգևներ, իսկ լավագույն աշխատանքը կդառնա տարվա մշակութային խորհրդանիշ ՀՀ ԱԺ-ում: ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ով գլխավորում է ժյուրին, իր խոսքում նախ շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին անմիջական աջակցություն ցուցաբերելու համար, ապա ուրախությամբ փաստեց, որ նմանատիպ միջոցառումները լուրջ խթան են հանդիսանում տաղանդավոր եւ շնորհալի երեխաների բացահայտման գործում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-21 20:43:52