Նորություններ
Ձերբակալվել է սահմանխախտը
10.09.2014

Արարատ գյուղի բնակիչներ Կարո Դավթյանը և Ռաֆիկ Պետրոսյանը սեպտեմբերի 7-ի երեկոյան` խոտհարքի ժամանակ, Սուրենավան և Արարատ գյուղերի սահմանամերձ տարածքում ձերբակալել են սահմանախախտի և հանձնել ուղեկալի հրամկազմին: Սահմանախախտի ազգությունը և անունը չեն հրապարակվում` գաղտնիության սկզբունքներից ելնելով :
Հինգշաբթի օրը Արարատ գյուղում սահմանապահ ուղեկալի հրամկազմը, ինչպես նաեւ ՀՀ Ազգային անվտանգության աշխատակիցները Արարատ գյուղի խիզախներին հանդիսավոր պայմաններում կներկայացնեն խրախուսանքի: