Նորություններ
Սեպտեմբերի 21՝ Անկախության տոն
19.09.2014
Սիրելի' հայրենակիցներ ,շնորհավորում եմ ձեզ անկախության օրվա կապակցությամբ:Հայ ժողովուրդն իր գոյության սկզբից պայքարել է ազատ, անկախ ապրելու իրավունքի համար:Դրա պատմական օրինակը տվել է Հայկ Նահապետը. նույն ոգով ու նպատակով պայքարեցին Վարդանանք:Մեր նորօրյա հերոսներն՝ արցախյան ազատամարտիկները, շարունակելով նախնիների հայրենանվեր գործն, իրենց կյանքը ու սխրանքը նվիրեցին մեր հանրապետության անկախության համար:
Մենք ազատությունը ձեռք ենք բերել ազգովին, այդպես է ծնվել մեր անկախ Հայաստանի Հանրապետություը, որ դեռևս 23 տարեկան է, բայց ունի հզոր բանակ, որ պաշտպանում է մեր անկախությունն ու պետականությունը:
Մեր հանրապետությունը շարունակում է հզոր քայլերով առաջ գնալ՝ խաղաղ աշխատանքով ամրապնդելով իր նվաճումները:
Շնորհավորում եմ բոլորին՝ սեպտեմբերի 21-ի՝ Անկախության օրվա կապակցությանբ:
ՀՀ Արարատի մարզպետ Ռ. Աբրահամյան: