Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սեպտեմբերի 21՝ Անկախության տոն

19.09.2014

Սիրելի'   հայրենակիցներ ,շնորհավորում եմ ձեզ անկախության օրվա կապակցությամբ:Հայ ժողովուրդն  իր գոյության սկզբից պայքարել է ազատ, անկախ ապրելու իրավունքի համար:Դրա  պատմական  օրինակը տվել է Հայկ Նահապետը. նույն ոգով ու նպատակով պայքարեցին Վարդանանք:Մեր նորօրյա հերոսներն՝ արցախյան ազատամարտիկները, շարունակելով նախնիների հայրենանվեր գործն, իրենց կյանքը ու սխրանքը նվիրեցին մեր  հանրապետության անկախության  համար:
Մենք ազատությունը ձեռք ենք բերել ազգովին, այդպես է ծնվել մեր  անկախ Հայաստանի Հանրապետություը, որ դեռևս 23 տարեկան է, բայց ունի հզոր բանակ, որ պաշտպանում է մեր անկախությունն ու պետականությունը:
Մեր հանրապետությունը շարունակում է հզոր  քայլերով առաջ գնալ՝ խաղաղ աշխատանքով ամրապնդելով իր նվաճումները:
Շնորհավորում եմ բոլորին՝ սեպտեմբերի 21-ի՝  Անկախության օրվա կապակցությանբ:
 

ՀՀ Արարատի մարզպետ Ռ. Աբրահամյան:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45