Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ի նշան երախտագիտության

22.09.2014

<<Արտաշատի ԲԿ>> ՓԲԸ-ի մանկական բաժանմունքում բացվեց ինտենսիվ թերապիայի` երկու մահճակալով հիվանդասենյակ` մանուկների առողջության համար խիստ անհրաժեշտ թթվածնային քաղցը հագեցնող  արդիական վեց սարքավորումներով: Թոքերին, սրտին թթվածին մատակարարող սարքավորումները հիվանդանոցի համար նորություն էին: 
Այսուհետև թթվածնային քաղցով ծնված երեխաները 24 ժամ շարունակ այդ սարքավորումների օգնությամբ կստանան կանոնավոր բուժում: Սենյակն ունի նաև սանհանգույց, բաղնիք` մշտական տաք և սառը ջրով: Հիվանդանոցի համար այս բարեգործությունն արել է  Կարեն Յակուբովը: Նրա երեխան մի քանի տարի առաջ բուժվել է այստեղ: Տեսնելով հիվանդանոցի անբարենպաստ պայմանները` նա այս բարեգործությունն իրագործել է` դրանով  իսկ  փրկելով բազմաթիվ մանուկների կյանք: Հիվանդանոցի տնօրեն Վարդան Հովհաննիսյանն ասաց, որ սա կարևորագույն օգնություն է երեխաների համար: Նա ցանկացավ, որ Յակուբովի ֆինանսական միջոցներն այնքան մեծ լինեն, որ նա մի օր կարողանա հիմնանորոգել մանկական բաժանմունքը:
Արարողությանը մասնակցում էր մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը, խորհրդական Ալբերտ Յակուբովը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ստեփան Խաչատրյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:02:31