Նորություններ
Տոնական համերգ` նվիրված ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին
22.09.2014
Արտաշատի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում, ի նշանավորումն անկախության օրվա, կայացավ տոնական համերգ, որին մասնակցում էրին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, մազպետի տեղակալներ Իլյիչ Շադյանը, Աշոտ Մուրադյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, քաղաքային կառույցի աշխատողներ, մտավորականներ, մարզի 97 համայնքների ղեկավարներ, Արտաշատի Կապի ուսումնական գումարտակի զինվորներ: Համերգի ընթացքում հնչեցին ռազմահայրենասիրական երգեր, հանդես եկավ քաղաքապետարանի ՙԱրտաշատ՚ պարի համույթը, այնուհետև անհատ կատարողները երգեր նվիրեցին Անդրանիկ Օզանյանին,արցախյան ազատամարտիկներին Հայաստանին նվիրված երգեր:
Միջոցառումն ավարտվեց շքեղ հրավառությամբ: