Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անկախության տոնը` մանկապարտեզում

23.09.2014

Այսօր` սեպտեմբերի 23-ին, Գետազատ համայնքի մանկապարտեզում նշվեց ՀՀ անկախության 23-րդ տարեդարձը: Մանկապարտեզի կոլեկտիվը և մանուկներն ավանդական կարգով դիմավորեցին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին, մարզպետի տեղակալ Շադյան Իլյիչին, օգնական Նարեկ Ասլանյանին, գյուղապետ Գարեգին Հարությունյանին: Մանկապարտեզի տնօրեն Սուսաննա Վարդանյանը ողջույնի և բացման խոսքից հետո ասաց, որ անկախությունը յուրաքանչյուր հայի սեփականությունն է,  ուստի և մեր մանկապարտեզը չէր կարող շրջանցել այդ կարևորագույն տոնը: ՀՀ օրհներգի հնչյունների ներքո հանդիսավոր շարքով բակ մտան երեխաները` <<Ես հայ եմ>> մակագրությամբ վերնաշապիկներով, ձեռքերին` փոքրիկ եռագույնը: Նրանք պատմեցին անկախության նվաճման, եռագույնի, զինանշանի մասին, ապա սաներն իրենք համադրեցին գույները` ստանալով եռագույնը, ինչը խորհրդանշում է նրանց մասնակցությունը պետականության կերտմանը: Երեխաները կատարեցին Հայաստանին, բանակին նվիրված երգեր: Միջին և ավագ խմբերով մանկապարտեզը, չնայած շենքային վատ պայմաններին, միշտ էլ կազմակերպում է հետաքրքիր, ուսուցանող միջոցառումներ:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, շնորհավորելով մանկապարտեզի կոլեկտիվին բովանդակալից, ուսուցանող միջոցառման համար, որի խորհուրդը Հայաստանի անկախությունն է, կարևորեց միջոցառումն`  ասելով, որ հենց մանուկ հասակից պետք է երեխաների մեջ սերմանել հայրենիքի, պետականության նկատմամբ սեր ու հարգանք, ինչն այդպես հետևողականորեն անում է մանկապերտեզի կոլեկտիվը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45