Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՏ

24.09.2014

Սեպտեմբերի 23-ին  Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ընդունեց մարզպետին կից մարզային երիտասարդական խորհրդի անդամներին:
    Ընդունելությանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մշակույթի, սպորտի բաժնի պետ Կարինե Հովհաննիսյանը, սոցապահովության բաժնի պետ Գեղամ Միրզոյանը, մարզպետի օգնական Նարեկ Ասլանյանը և այլ ստորաբաժանումների ղեկավարներ:
    Անմիջական ու ջերմ զրույց ծավալվեց երիտասարդների և մարզի ղեկավարի միջև: Խորհրդի անդամներն առանձնացրել էին տարբեր համայնքներին, հատկապես երիտասարդությանը վերաբերող հարցեր, որոնք առաջադրեցին մարզի ղեկավարին:
    Մի քանի մշակույթի տների ( Շահումյան, Տափերական, Այգեզարդ ) հիմնանորոգման, համայնքներում  երիտասարդների զբաղվածության, աշխատատեղերի ստեղծման  հիմնախնդիրները զրույցի առանցքն էին կազմում:
     Հաշվի առնելով ոռոգման ջրի սակավությունը՝ առաջարկվեց նոր ջրագիծ անցկացնել Վերին Արտաշատում: Ֆուտբոլի խաղադաշտի, տրանսպորտային միջոցների չվերթների կանոնավորման հարցի լուծումը ևս արծարծվեց մարզի ղեկավարի մոտ:
     Այգեզարդում մոտոսպորտի ավանդույթների վերականգնման համար խորհրդի անդամները խնդրեցին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի օգնությունը: 
     Երևան – Արարատ մեկնող ավտոբուսը շարժվում է ժամը 19:50-ին, այն դեպքում, երբ ուսանողների դասերն  ավարտվում են 19:30-ին , ինչի պատճառով նրանք չեն կարողանում ժամանակին տուն հասնել: Մարզպետը տեղում համապատասխան ստորաբաժանման միջոցով հարցին համապատասխան  լուծում տվեց. այսուհետև ավտոբուսները կշարժվեն 20:00-ին:
     Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ընդգծեց  սպորտի, մշակույթի դերը երիտասարդության դաստիարակության գործում, ասաց, որ վերոհիշյալ մշակույթի օջախների հիմնանորոգման համար կատարվել են նախագծա-նախահաշվարկային աշխատանքներ, համապատասխան ֆինանսների առկայության դեպքում կսկսվեն շինարարական աշխատանքները:
Մարզի ղեկավարը մոտոսպորտի սիրահարներին ողջունեց ավանդույթը պահպանելու և զարգացնելու համար,  ապա ասաց, որ պարտավորվում է ամեն ինչով օգնել երտասարդներին:
    Արծարծված մյուս հիմնախնդիրների լուծման վերաբերյալ ևս մարզպետը տվեց սպառիչ և համոզիչ պատասխան:
     Մարզի ղեկավարը հորդորեց երիտասարդներին մասնակցել համայնքների հիմնախնդիրների լուծման գործընթացին, ցուցաբերել նախաձեռնություն`  համոզված լինելով, որ երիտասարդությանը հուզող խնդիրները մարզպետարանի լիազորությունների շրջանակներում կստանան համապատասխան լուծումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31