Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Զինվորները հանդիպեցին ծնողներին

29.09.2014


Սեպտեմբերի 27-ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր զինվորներով: Այնտեղ էին նաեւ նրանց ծնողները: Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի, ՀՀ Զինված ուժերի երրորդ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Օնիկ Գասպարյանի, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ջանքերով կազմակերպվեց զինվոր-ծնող հանդիպումը: Միջոցառումից առաջ Սեյրան Օհանյանը մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հետ այցելեց սահմանապահ զորամասեր: Տոնական միջոցառումնըսկսվեց թատրոնի բակում: Փողային նվագախմբի խրոխտ հնչյունների ներքո դահլիճ մտան մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր, զինվորի մայր Կարինե Պողոսյանը, երրորդ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Օնիկ Գասպարյանը:
    Հնչեց ՀՀ օրհներգը: Միջոցառման հանդիսավոր բացումից հետո մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ողջունեց երրորդ բանակային կորպուսի հրամկազմին համագործակցության համար, ապա շնորհավորելով ծնողներին`  ասաց, որ այս միջոցառման կազմակերպումը նպատակ ունի ավելի սերտացնել զինվոր, ծնող, հասարակություն կապը: Բարձր դասարանցիների այստեղ գտնվելը նույնպես պատահական չէ: Հարկ է, որ նրանք էլ մոտիկից ծանոթանան բանակային կյանքին, տեսնեն մեր խիզախներին ու աշխատեն նմանվել նրանց: Մարզի ղեկավարը, շարունակելով, ասաց, որ ինքը նույնպես հայրենիքի զինվոր է եւ անհրաժեշտության դեպքում կկանգնի այդ զինվորների շարքերում: Մարզպետը հանդիսության ժամանակ մեկ անգամ ևս բոլորի ուշադրությունը հրավիրեց <<Բիաթլոն-2014>> տանկային մրցույթում հաղթած Գագիկ Գրիգորյանի վրա` նրան խրախուսելով մարզպետի պատվոգրով եւ դրամական պարգևով:
Ներկաները դիտեցին երրորդ բանակային կորպուսի կազմավորման ու մարտական ուղղու մասին պատմող փաստավավերագրական ֆիլմ:
ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանն իր ելույթում ասաց, որ իր որդին ևս ծառայում է բանակում եւ ինքը հպարտ է, որ զինվորի մայր է:
Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ալոյանն իր խրոխտ ելույթն ավարտեց``  զինվորներին եւ մեր բանակին կամենալով, որ նրանց վահանն անխոցելի լինի, սուրը` հատու:
Գուսան Հայկազունի երգերը մեկ անգամ ևս քաջալերեցին զինվորներին: Դահլիճը ձայնակցում էր նրանց:
ՀՀ Զինված ուժերի երրորդ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Օնիկ Գասպարյանը շնորհակալություն հայտնեց Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին այս գեղեցիկ միջոցառման համար, ապա դիմելով ծնողներին`  իր երախտագիտությունը հայտնեց նրանց  հայրենասեր զավակ դաստիարակելու համար: Գնդապետը հպարտությամբ ասաց, որ նրանց զավակներն էին, որ հուլիս-օգոստոս ամիսներին շան ջարդ տվին թշնամուն, որը, Հյուսիս-Արեւելյան սահմանը խախտելով, ցանկանում էր խուժել մայր հող: Նա իր եւ բանակային կորպուսի անունից խոնարհում արտահայտեց եւ   շնորհակալություն հայտնեց ծնողներին: Այդ օրը ժամկետային 64 օրինակելի զինծառայողներ ստացան 10-օրյա արձակուրդ, իսկ նրանց ծնողները` շնորհակալագրեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:02:31