Նորություններ
Մարզխորհրդի հերթական նիստը
30.09.2014
Սեպտեմբերի 30-ին Արարատի մարզպետարանում՝ 97 համայնքապետների, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների և Տարածքային կառավարման նախարարի խորհրդական Արմեն Մնացականյանի մասնակցությամբ, կայացավ այս տարվա երրորդ մարզխորհրդի նիստը :
Մարզխորհրդի նիստի, որ վարում էր մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, անկյունաքարն աշնանացանի բարեհաջող կազմակերպումն էր, ոռոգման ջրի խնդիրը, համայնքների բյուջեների կատարողականը:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանն անդրադարձավ խաղողի բարեհաջող մթերմանը:
Մարզի 15 մթերող կազմակերպությունները մթերել են 70,0 հազ. տ. խաղող: Մնացած չափաքանակն իրացվել է ներքին շուկայում: Վերին Արտաշատի մասնագիտացված խաղողագործները բերքը պահեստավորել են սառնարանային տնտեսություններում՝ ձմռանը թանկ գնով իրացնելու նպատակով: Անդրադառնալով աշնանացանին՝ զեկուցողը նշեց, որ այս տարի 5430,0 հա վրա հողագործները կցանեն աշնանացան ցորեն, 240,0 հա նախատեսված է գարու համար:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի՝ ոռոգման ջրի մատակարարման հարցում հողագործները հիմնախնդիր չեն ունենա հարցին, ՋՕԸ-ի ղեկավարները դրական պատասխան տվեցին:
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ մարզում ութ ամիսների ընթացքում 75 համայնքներ բյուջեն կատարել են՝ հատելով 90%-ի շեմը, թերացել են 22-ը: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն առաջարկեց առաջիկա 1 շաբաթվա ընթացքում թերացող համայնքապետների հետ քննարկել ծառացած հիմնախնդիրները, օգնել համայնքապետներին բյուջեի կատարման գործում :
Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գագիկ Պողոսյանը հանգամանալից խոսեց հաշմանդամություն ունեցող երեխաների, այդ ընտանիքների հետ տարվող աշխատանքնրի մասին, համայնքապետների և վերոհիշյալ բաժնի հետ համագործակցության հետևանքով ձեռք բերված հաջողությունների մասին:
12 համայնքներում կատարված վարչական հսկողությունների արդյունքները մանրամասն ներկայացրեց ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ալինա Լալայանը: Նա ընդգծեց համայնքներում առակա թերությունները և այն վերացնելու ուղղությամբ տարվող աշխատանքները: