Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզխորհրդի հերթական նիստը

30.09.2014

Սեպտեմբերի 30-ին Արարատի մարզպետարանում՝ 97 համայնքապետների, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների և Տարածքային կառավարման  նախարարի խորհրդական Արմեն Մնացականյանի մասնակցությամբ, կայացավ այս տարվա երրորդ   մարզխորհրդի նիստը :
Մարզխորհրդի նիստի, որ վարում էր մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, անկյունաքարն  աշնանացանի բարեհաջող կազմակերպումն էր, ոռոգման ջրի խնդիրը, համայնքների բյուջեների կատարողականը:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանն անդրադարձավ խաղողի բարեհաջող մթերմանը:
Մարզի 15 մթերող կազմակերպությունները մթերել են  70,0 հազ. տ. խաղող: Մնացած  չափաքանակն իրացվել է ներքին շուկայում: Վերին Արտաշատի մասնագիտացված խաղողագործները  բերքը  պահեստավորել են սառնարանային տնտեսություններում՝ ձմռանը թանկ գնով իրացնելու նպատակով: Անդրադառնալով աշնանացանին՝ զեկուցողը նշեց, որ այս տարի 5430,0 հա վրա հողագործները կցանեն աշնանացան ցորեն, 240,0 հա  նախատեսված է գարու համար:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի՝ ոռոգման ջրի մատակարարման հարցում հողագործները հիմնախնդիր չեն ունենա հարցին, ՋՕԸ-ի ղեկավարները դրական պատասխան տվեցին:
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ մարզում ութ ամիսների ընթացքում 75 համայնքներ բյուջեն կատարել են՝ հատելով 90%-ի շեմը, թերացել են 22-ը: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն առաջարկեց առաջիկա 1 շաբաթվա ընթացքում  թերացող համայնքապետների հետ քննարկել  ծառացած հիմնախնդիրները, օգնել համայնքապետներին բյուջեի կատարման  գործում :
Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գագիկ Պողոսյանը հանգամանալից խոսեց հաշմանդամություն ունեցող երեխաների, այդ ընտանիքների հետ տարվող աշխատանքնրի մասին, համայնքապետների և վերոհիշյալ բաժնի հետ համագործակցության հետևանքով ձեռք բերված հաջողությունների մասին:
12 համայնքներում կատարված վարչական հսկողությունների արդյունքները մանրամասն   ներկայացրեց   ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ալինա Լալայանը: Նա ընդգծեց  համայնքներում առակա թերությունները և այն վերացնելու ուղղությամբ տարվող աշխատանքները: 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:22:07