Նորություններ
Ռուբիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձն Ուսուցչի օրվա կապակցությամբ
02.10.2014
Սիրելի՜ մանկավարժներ
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Այս օրը կոչված է մեծարելու նրանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով կերտում են Հայաստանի Հանրապետության վաղվա օրը:
Ձեր սաներն են վաղը կառուցելու և շենացնելու մեր երկիրը: Ուրեմն դուք եք` կերտում այս երկիրը, նրա պատմությունը, նրա այսօրն ու վաղը:
Մաղթում եմ Ձեզ արգասաբեր աշխատանք, տոկունություն, առողջություն և նորանոր ձեռքբերումներ մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում:
Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ` բոլորիդ ցանկանում եմ հաջողությոններ ձեր` անչափ կարևոր և պատասխանատու աշխատանքում:
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ