Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ

03.10.2014

Հոկտեմբերի  3-ին՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ, Արարատի մարզպետ Ռուբիկ      Աբրահամյանը շնորհավորեց մարզի՝ տարբեր տարածաշրջանների 38 մանկավարժների:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը ներկայացնելով հյուրերին, մարզպետին ասաց, որ, պահպանելով համամասնությունն, այս անգամ նախապատվությունը տվել են այն մանկավարժներին, որոնք տարիների վաստակից, մասնագիտական բարձր կարողություններից բացի,  իրենց  հետևողական աշխատանքի շնորհիվ, նրանց սաները հայաստանյան և միջազգային մրցույթներում  առաջնակարգ տեղեր են գրավել:
       Վարչության պետն ուսուցիչների անունից հավաստեց, որ կանեն ամեն ինչ՝ մանկավարժի կոչումը բարձր պահելու համար:
        Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ջերմորեն շնորհավորելով մանկավարժներին, խորին ակնածանքով խոսեց նրանց դժվարին առաքելության մասին: Մարզի ղեկավարն ընդգծեց,որ նրանք գիտելիքներով սնում են սերունդը՝ դրանով ապահովելով մեր լուսավոր ապագան: Նա շնորհավորանքի խոսքում հորդորեց տնօրեններին՝ ոչ մի ջանք չխնայել կոլեկտիվում համերաշխության, ինչպես նաև տնօրեն-կոլեկտիվ-աշակերտ-ծնող կապն ամուր պահելու համար, ինչը կնպաստի կարգապահության, ուսման որակի բարձրացմանը:
       Ուսուցչի օրվա կապակցությամբ մանկավարժներն արժանացան մարզպետի պատվոգրերին, կին մանկավարժներին նվիրեցին վարդեր:
       Ռուբիկ Աբրահամյանն իր ուսուցչուհուն՝ Նինա Ռուբինյանին, շնորհավորեց ոչ թե ղեկավարի, այլ աշակերտի խոնարհումով ու ակնածանքով:
       Օրվա կապակցությամբ պատվոգրեր ստացան նաև մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Ալբերտ Պետրոսյանն, առաջատար մասնագետ Սուրեն Շահինյանը:
        Մանկավարժներին շնորհավորեցին նաև մարզպետի տեղակալ Շադյան Իլյիչը, մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-09-30 16:12:02