Նորություններ
ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ
08.10.2014
Առաջնորդվելով <<Հիվանդը չի գալիս բժշկի մոտ, բժիշկն է գնում հիվանդի մոտ>> կարգախոսով` մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ջանքերով և նախաձեռնությամբ, <<Ակմա>> բարեգործական կազմակերպության շարժական հիվանդանոցը ամռան երեք ամիսներին այցելեց մարզի քաղաքային առողջապահական կենտրոններից հեռու գտնվող
18 համայնքներ: Վարդաշատ, ՈՒրցաձոր, Շաղափ և մյուս համայնքներում բժշկական հետազոտություններից պարզվեց, որ քաղաքացիները տառապում են տարբեր հիվանդություններից, սակայն իրենք չգիտեն այդ մասին: Անվճար բժշկական խորհրդատվությունից և բուժումներ նշանակելոց բացի, ցուցակագրվեցին վիրահատության կարիք ունեցող քաղաքացիները:
Երկու օրվա ընթացքում Արարատ քաղաքի առողջապահական կենտրոնում տեղի բուժանձնակազմի և սիրիահայ բժիշկ Ջանի Հադաթի ջանքերով 21 հիվանդներ վիրահատվեցին: Հոկտեմբերի 7-ին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը` տեղակալ Աշոտ Մուրադյանի, օգնական Նարեկ Ասլանյանի, առողջապահության և սոցապահովուոթյան վարչության պետ Ստեփան Խաչատրյանի ուղեկլցությամբ, այցելեց Արարատի առողջապահական կենտրոն: Բուժանձնակազմի հետ զրուցելուց և նրանց շնորհակալություն հայտնելուց հետո մարզպետը կարգադրեց այնպես անել, որ ոչ մեկը դժգոհ չհեռանա հիվանդանոցից, որ գործադրեն բոլոր ջանքները` նրանց ապաքինման համար: Նա մեկ անգամ ևս ընդգծեց, որ յուրաքանաչյուր քաղաքացու հոգսն իրենն է համարում, և այս այցը բխում է նրանց նկատմամբ ունեցած ուշադրությունից:
Մարպետն այցելեց նաև հիվանդասենյակներ, զրուցեց վիրահատված հիվանդների հետ, ովքեր իրենց շնորհակալությունը հայտնեցին ցուցաբերած աջակցության համար, այլապես սեփական միջոցներով չէին կարողանա պատշաճ բուժօգնություն ստանալ: Մի քանի հիվանդներ էլ մարզպետի միջամտությամբ կվիրահատվեն Վեդու, Արտաշատի բժշկական կենտրոններում: