Նորություններ
Սփյուռքի նախարարի շնորհակալագիրը
09.10.2014

Հարգելի՛ պարոն Աբրահամյան,
ՀՀ սփյուռքի նախարարությունն իր խորին շնորհակալությունն է հայտնում Ձեզ <<Իմ Հայաստան>> համահայկական փառատոնի իրականացմանն օժանդակելու համար: Հերթական անգամ Դուք Ձեր պատրաստակամությունը բերեցիք՝ սատարելու նախարարության նախաձեռնությամբ իրականացվող ծրագրին՝ դառնալով Հայրենիքի և Սփյուռքի մեր հայրենակիցների մասնակցությամբ իրականացվող համահայկական գեղեցիկ տոնախմբության աջակիցը:
Ի դեմս Ձեզ և Ձեր աշխատակազմի՝ մենք գտել ենք հավատարիմ գործընկերների, որոնց հետ համատեղ հնարավորություն ունենք կյանքի կոչելու ազգանպաստ, հայապահպանական տարբեր ձեռնարկներ:
Հուսով ենք, որ մեր համագործակցությունը շարունակական կլինի և Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերը ցանկալի արդյունքներ կտան և կնպաստեն Հայկական աշխարհի զորացմանը:
ՀԱՐԳԱՆՔՈՎ`
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ