Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկեց և ավարտվեց ռազմամարզական խաղերի տարածաշրջանային փուլը

13.10.2014


Արարատի մարզում սեպտեմբերից մեկնարկել էր եւ հոկտեմբերի 10-ին ավարտվեց նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների ռազմամարզական խաղերի տարածաշրջանային փուլը: Ռազմամարզական խաղերի մարզային պատասխանատու, կրթության բաժնի առաջատար մասնագետ Շահինյան Սուրենի տվյալներով` հանրակրթական դպրոցների վեց հաղթող թիմեր կմասնակցեն Արտաշատի մարզադաշտում հոկտեմբերի 20-ին կայանալիք մարզային փուլին: Հենց այստեղ էլ կորոշվի, թե որ թիմերը կմասնակցեն  նոյեմբերի 2-5-ը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմամարզական ինստիտուտում կայանալիք եզրափակիչ փուլին:
Խաղերի անցկացման ընթացքում  հավաքական թիմերը ցույց են տվել բարձրարվեստ խաղ, և հաղթանակը ձեռք են բերել թեժ մրցապայքարում:
Վերոհիշյալ խաղերն անցկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը` ՀՀ ՊՆ, ՀՀ ԿԳՆ, ՀՀ զինվորական կոմիսարիատների աջակցությամբ:  Ռազմամարզական խաղերը, որոնք անցկացվում են չորս փուլով, նպատակ ունեն նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության կենցաղում արմատավորել առողջ ապրելակերպ, հայրենիքին տալ նրա պաշտպանությանը պատրաստ և ՀՀ ազգային բանակում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23