Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նարեկի դպրոցն երեսուն տարեկան է

16.10.2014

Հոկտեմբերի 15-ին  Արարատի մարզի Նարեկ համայնքի Արեն Ստեփանյանի անվան դպրոցի երեսուն ամյակին նվիրված տոնակատարությունն էր, որն իր շուրջ էր համախմբել դպրոցի վետերան ուսուցիչներին, տարեբեր տարիների շրջանավարտներին, դպրոցի նախկին  երեք տնօրեններին, շրջակա համայնքների դպրոցների ուսուցիչներին , բանաստեղծներ Կորյուն Առաքելյանին, Անահիտ Դանիելյանին և այլոց :
    Դպրոցի հոբելյանական միջոցառմանը ներկա էին մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի  վարչությունը` Հասմիկ Գասպարյանի գլխավորությամբ: Հնչեց ՀՀ օրհներգը:
    Տնօրեն Անուշ Դավթյանը ողջունեց ու շնորհավորեց ներկաներին տոնի կապակցությամբ: Նա անդրադարձավ դպրոցի հիմնադրման պատմությանը եւ ընդգծեց, որ դպրոցի հիմնադիր  տնօրեն երջանկահիշատակ Քոսյան Արայիկը 8-ամյա դպրոցում ուներ ընդամենը 54 աշակերտ:
    Միջնակարգ կրթությունը երեխաները ստանում էին հարեւան Քաղցրաշեն համայնքի դպրոցում: Զարգացավ, վերելք ապրեց Նարեկ համայնքը եւ վաղուց ունի միջնակարգ դպրոց, որտեղ այժմ սովորում են 129 աշակերտ: 2011 թ-ը դպրոցի պատմության մեջ հիշարժան է. դպրոցն անվանակոչվեց զոհված ազատամարտիկ Արեն Ստեփանյանի անունով: Մեկ րոպե լռությամբ ներկաները հարգեցին ազատամարտիկի, մահացած ուսուցիչների հիշատակը: Ելույթներին զուգընթաց, լուսապաստառին ցուցադրվեցին հետաքրքիր դրվագներ Նարեկ համայնքի ու դպրոցի կյանքից:
    Աշակերտները դպրոցին նվիրեցին իրենց երգն ու պարը, ուսուցիչներին` երախտիքի խոսքեր: Հոբելյանական օրվա կապակցությամբ իրենց ջերմ խոսքն ասացին նախկին տնօրեն Հովհաննիսյան Սիրակը, Վարդանյան Սամվելը:
    Վերջին տարիների ընթացքում դպրոցը հարստացել է համակարգչային դասարանով, ունի ՆԶՊ կաբինետ, երգի-պարի համույթ, հաջողությունների է հասել ուսման որակի բարձրացման ասպարեզում, տվել է 500 շրջանավարտներ: Անուշ Դավթյանը,սերնդի կրթման և ուսուցման  գործում ունեցած ավանդի եւ դպրոցի երեսունամյակի կապակցությամբ, պատվոգրերով պարգևատրեց մի խումբ ուսուցիչների: Արտաշատի տարածքի կրթության եւ գիտության աշխատողների, արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Անուշավան Գալաջյանը դիպլոմով ու դրամական պարգևով շնորհավորեց դպրոցի տնօրենին: Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպրոտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը ելույթում, շնորհավորելով կոլեկտիվին, ասաց, որ երեսուն տարին ոչ շատ է, ոչ` քիչ, կարևորն այն է, որ յուրաքանչյուր տնօրեն եւ կրթության վարչության յուրաքանչյուր ղեկավար դպրոցի պատմությունը հարստացրել է իր լավագույն գործերով: Նա հորդորեց աշակերտներին շարունակել լավ սովորել, ավելի բարձրացնել դպրոցի հեղինակությունը, ապա, ներողամտորեն  ժպտալով, ասաց, որ վարչությունն անակնկալ է նախապատրաստել դպրոցի համար:
    Մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը դպրոցի կոլեկտիվին հաղորդեց  մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի շնորհավորանքներն ու մաղթանքները: Նա ասաց, որ այս միջոցառումը մի յուրoրինակ քննություն է, որտեղ աշակերտները ցույց տվեցին իրենց  հարուստ գիտելիքները: Նա դպրոցին ցանկացավ նորանոր վերելքներ և  հորդորեց ապրել այնպիսի անբասիր վարքով, ինչպես ապրել է մեծն Նարեկացին, որի անունը կրում է համայնքը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45