Նորություններ
Օգնություն հողագործին
16.10.2014
ՀՀ կառավարության` <<Օգնություն հողագործին >> շարունակական ծրագրով Արարատի մարզ է ներկրվել 3583,1 տոննա ազոտական (1 պարկը` 6000 դրամ), 104,9 տոննա կալիումական (1 պարկը` 7000 դրամ), 117,1 տոննա ֆոսֆորական (1 պարկը` 7000 դրամ) պարարտանյութ, 219 433 լիտր դիզելային վառելանյութ (1լ` 350 դրամ), 75 տոննա աշնանացան ցորենի, 12,180 տոննա առվույտի, 3,0 տոննա եգիպտացորենի, 3,850 տոննա գարու սերմացու:
Աշնանացան ցորենի առաջի վերարտադրության սերմացուն անվճար հատկացվել է գյուղացիներին 2015 թվականին` ցորենի բերքահավաքից հետո 1 կգ-ը 160 դրամ հաշվարկով` գումարը ետ վերադարձնելու պայմանով: Գարու, եգիպտացորենի և առվույտի սերմացուն անվճար բաժանվել է բոլոր համայնքներին, Իսկ գարին` մի քանի համայնքներին:
Աշնանացան ցորենի ցանքսն այս տարի կատարվելու է 5470 հա-ի վրա, և 200 հա-ի վրա ` գարու ցանքս: Հոկտեմբերի 8-ի դրությամբ, մարզում 1000 հա-ի վրա կատարվել է աշնանացան ցորենի ցանքս: