Նորություններ
Պատանիների և աղջիկների շախմատի Եվրոպայի առաջնություն
17.10.2014
Հոկտեմբերի 17-28-ը Վրաստանի Բաթումի քաղաքում կանցկացվի պատանիների և աղջիկների շախմատի Եվրոպայի առաջնություն, որին կմասնակցեն Հայաստանի 60 շախմատիստներ` այդ թվում Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանը և Աննա Սարգսյանը` Արարատի մարզից: Վերջիններս առաջնությանը կմասնակցեն Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ուղեգրով:
Սեպտեմբերի 17-ից հոկտեմբերի 1-ը հարավաֆրիկյան Դուրբաս քաղաքում կայացած պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի առաջնությանը Հայաստանի պատվիրակության շախմատիստների թվում էր նաև Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանը: Նա հանդես էր գալիս 14 տարեկանների տարիքային խմբում: Մրցաշարն անցկացվել է շվեյցարական մրցակարգով` 11 փուլով:
Առաջին յոթ փուլերում, առանց պարտության, Հայկ Մարտիրոսյանը, վաստակելով 7 միավոր, տեղ զբաղեցրեց առաջին եռյակում:
Ցավոք, վերջին չորս տուրում, կրելով անսպասելի պարտություն` գրավեց 6-րդ տեղը:
Այս մրցաշարով Եվրոպայի կրկնակի չեմպիոնը վարկանիշային աղյուսակում վարկանիշը բարձրացրեց ևս 20 միավորով:
Անդրադառնալով Վրաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը` մասնագետների կարծիքով, Հայկ Մարտիրոսյանը և Աննա Սարգսյանն այս անգամ ևս կվերադառնան հաղթանակած: