Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ըմբշամարտի 14-րդ հուշամրցաշարն

22.10.2014

Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում հոկտեմբերի 18-ին մեկնարկեց Ռազմիկ Գոլեցյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 14-րդ միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցում էին ՀՀ բոլոր մարզերի, ինչպես նաեւ Սոչիի, Կրասնոդարի թիմերը: Միջոցառմանը ներկա էին Գոլեցյանի այրին` Անուշ Գոլեցյանը, նրա ընտանիքի անդամները: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մենապայքարի մարզաձևերի բաժնի պետ, միջազգային կարգի մրցավար, հուշամրցաշարի գլխավոր մրցավար Լյովա Վարդանյանը, ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը, ՀՀ երիտասարդական հավաքականի թիմի ավագ մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը, աշխարհի վետերանների տասնակի չեմպիոն Ժորա Հովհաննիսյանը, աշխարհի Եվրոպայի չեմպիոններ, Ռազմիկ Գոլեցյանի սաները:
Միջոցառումը բացեց Արտաշատի քաղաքապետի տեղակալ Սահակ Գրիգորյանը: Նա ողջունեց միջոցառման մասնակիցներին, անդրադարձավ Ռազմիկ Գոլեցյանի սպորտային ավանդին` հաղթանակ մաղթելով ուժեղագույններին:
 Հնչեց ՀՀ օրհներգը: Մեկ րոպե լռությամբ հարգեցին Ռազմիկ, Ռաֆիկ և Արարատ Գոլեցյանների հիշատակը` այս կերպ արտահայտելով իրենց ոգեկոչումը մեծ ըմբիշի, Աֆղանստանում,Արցախում զոհված Ռաֆիկ և Արարատ Գոլեցյանների նկատմամբ:
 Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական  թատրոնի դերասան, վաստակավոր արտիստ Գագիկ Սարգսյանը հանգամանալից ներկայացրեց Ռազմիկ Գոլեցյանի կյանքն ու սպորտային գործունեությունը:Ռազմիկ Գոլեցյանն աշխարհի և Եվրոպայի չեմպիոների աստղաբույլ է տվել, որոնք ներկա են դահլիճում: Նա Արտաշատում զարգացրեց ազատ ոճի ըմբշամարտը, որի սաները Արտաշատի փառքը տարան միջազգային ասպարեզ:  Ռազմիկ Գոլեցյանը  երեք տարի շարունակ ճանաչվել է ՀՀ լավագույն մազիչ: Ի պատիվ նրա` Արտաշատի սպորտդպրոցն անվանվել է` Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոց: Վաստակավոր մարզչի անունով Արտաշատում կա փողոց: Նրա գործը շարունակում են տնօրեն Գրիգոր Սիմոնյանը և որդին` Ռաֆիկ Գոլեցյանը եւ դպրոցի սաները:
Ռազմիկ Գոլեցյանի  անվան 14-րդ միջազգային հուշամրցաշարն ավարտվեց հետեւյալ արդյունքով. 50 կգ ք/կ առաջին տեղը գրավեց Միսակյան Ռազմիկը (Արտաշատ), 60 կգ ք/կ` Վելիքյան Աշոտը (Տաշիր), 96 կգ ք/կ` Կրասնոլուցկի Ալեքսանդրը (Սոչի), 74 կգ ք/կ` Ալեքյան Արենը (Վանաձոր), 55 կգ ք/կ` Թեմուրյան Խորենը (Երեւան), 66 կգ ք/կ` Թովմասյան Արան (Գառնի), 84 կգ ք/կ` Այդինով Ալիմբեկը (Կրասնոդար):
Հաղթողները ստացան ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ, հուշանվերներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-09-30 16:12:02