Նորություններ
Ասֆալտապատման աշխատանքները մարզում
24.10.2014
Հոկտեմբերի 23-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն այցելեց Ազատավան համայնք՝ ասֆալտապատման աշխատանքների ընթացքին մոտիկից ծանոթանալու համար:
Այցելության ընթացքում մարզպետին ուղեկցում էին տեղակալ Աշոտ Մուրադյանը, տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Արայիկ Պողոսյանը:
Ազատավանում մարզպետը զրուցեց շինարարների և ինժեների հետ: Մարզի ղեկավարը կարևորեց այն, որ աշխատանքները կատարվեն որակով, որպեսզի հետագայում մեղքը չբարդեն ձմռան ցրտերի և անձրևաջրերի վրա: Նա ասաց, որ ինքն անձամբ հսկելու է աշխատանքները և չի ներելու որևէ թերացում: Ասֆալտապատման աշխատանքները կաևորվում են նաև նրանով , որ եղանակների փոփոխության ժամանակ կուտակված անձրևաջրերը խանգարում են ոչ միայն հետիոտնին, այլ նաև խցանումների և հնարավոր վթարների պատճառ կարող են դառնալ:
Այդ տեսանկյունից մարզպետը կարևորեց ջրահեռացման ցանցի կառուցման որակը,
հետաքրքրվեց դպրոց տանող ճանապարհի և անցումների վիճակով:
Հ-8 <<Երևան –Արտաշատ-Այգավան- N>> հանրապետական նշանակության ավտոճանապարհի՝ Ազատավան-Արտաշատ 3.5 կմ ճանապարհահատվածից այս տարի հիմնանորոգվում է 1.5 կմ: 2 կմ կվերանորոգվի 2015թ.: Ռուբիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ կառավարությունը վերոհիշյալ աշխատանքների համար հատկացրել է 105 մլն դրամ : Շինարարական աշատանքները, որ իրականացնում <<Տեր- Հայրապետյան- շին>> ՍՊԸ, կավարտվեն նոյեմբերի վերջին,ինչի շնորհիվ 1.5կմ ճանապարհը կունենա նորովի տեսք՝ ասֆալտապատված մայթերով:
Մարզպետը բնակիչների հետ հանդիպելու առիթն այս անգամ ևս բաց չթողեց:
Գյուղապետարանում՝ սեղանի շուրջ, նա զրուցեց բնակիչների հետ, հետաքրքրվեց նրանց հոգսերով, հորդորեց ավելի անկեղծ լինել, որովհետև ինքը եկել է նրանց հիմնախնդիրները լուծելու համար: Բնակիչները շնորհակալություն հայտնեցին մարզպետին ցուցաբերված ուշադրության, հոգատարության համար, միաժամանակ խոսեցին ոռոգման ջրի մասին: Մարզի ղեկավարն ասաց , որ համապատասխան միջոցներ ձեռնարկելուց հետո կլուծվի հողերի լիարժեք ոռոգման խնդիրը:
Նա նաև նշեց որ շուտով իր և կառավարության աջակցությամբ Ազատավանը կունենա մանկապարտեզ, որի համար արդեն գնված է համապատասխան կառույցը, որի հիմնանորոգման աշխատանքները կսկսվեն 2015թ գարնանը:
Ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում նաև Արտաշատի ինտեգրված սոցիալական ծառայությունների համալիր կենտրոն տանող փողոցում: Ասֆալտապատվել են նաև բազմաբնակարան շենքերի բակերը, վերանորոգվել են խաղահրապարակները , ասֆալտապատվել են նաև մայթերը:
Կառուցվել է ջրահեռացման ցանց: