Նորություններ
Մուրազ Սարգսյանի այցն Արարատի մարզ
27.10.2014

Հոկտեմբերի 20-ին, Արարատի մարզում էր ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը: Աշխատանքային այցի ընթացքում նրան ուղեկցում էր Մասիսի զինկոմ Գնել Մանուկյանը: Մարզպետի հետ հանդիպման ընթացքում նրանք ամփոփեցին զորակոչի հետ կապված աշխատանքների արդյունքները: Այնուհետև, Մուրազ Սարգսյանը մարզպետին և Գնել Մանուկյանին պարգևատրեց ՀՀ պաշտպանության նախարարության՝ ,,Հունան Ավետիսյան ,, մեդալով: Մարզպետը շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքն ըստ արժանվույն գնահատելու համար, և ասաց, որ իր աշխատանքով միշտ պատրաստ է համալրելու բանակը, որ հայ ժողովրդի պաշտպանության կարևորագույն երաշխիքն է:
Հնգօրյա այցի ընթացքում դպրոցի տնօրենների, զինղեկների, զինկոմիսարների, տեղական կառավարման մարմինների հետ հանդիպելուց և նախազորակոչային աշխատանքներին ծանոթանալուց բացի, հանդիպումներ կունենա զորամասերում, սահմանամերձ դիրքերում, որտեղ կցուցադրվի Խորհրդային միության հերոս Հունան Ավետիսյանի մասին նկարահանված ֆիլմը:
Ֆիլմը ցուցադրվեց նաև Մասիսի՝ Մեսրոպ Մաշտոցի, Արարատ գյուղի Վազգեն Սարգսյանի, Վեդիի թիվ 1 և Արտաշատի ավագ դպրոցներում: Այնուհետև, գեներալ-լեյտենանտը յուրաքանչյուր տարածաշրջանի հնգական դպրոցներում ուսումնասիրեց ուսումնական զենքի առկայությունը, ՆԶՊ դասարանների կահավորվածությունը, մասնավորապես սահմանամերձ բնակավայրերում: