Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշնան շուկա

29.10.2014

Հոկտեմբերի 28-ին Այնթափի մանկապարտեզի սաները մանկապարտեզի խաղահրապարակը  դարձրել էին աշնանային շուկա:Յուրաքանչյուր խումբ իր տաղավարին տվել էր խորհրդանշական անուն` <<Աստղիկ>> , <<Թեթեռներ>> , <<Արև>>, և այլն: Տաղավարներում տեղ էին գտել աղորիքը, հինավուրց բրդի սանդերքն ու իլիկը, կարպետներն ու գորգերը, գինու կարասն ու խաղողը: Մի տաղավարում մանգաղն էր` ցորենի հասկի, գերանդիի, հողի հարևանությամբ: Երեխաներն այս սուրբ միասնությունը չէին տարաջատել, ինչն իր մեջ մեծ խորհուրդ ունի: Մյուս տաղավարում մրջյունն իր տնակն է կառուցել, ամբարել է ձմռան բերքը, իսկ ճպուռը ճռճռալով նրանից տաքուկ տեղ է խնդրում: Արջ ու իր  քոթոթները մեղրի կարասն են գտել ու շերեփներով անուշ են անում մեղրը` ուշադրություն չդարձնելով շրջապատին: Մանկապարտեզի դաստիարակները հրաշալի կերպով կամուրջ էին ստեղծել ավանդականի ու ներկայի միջև: Փոքրիկները` վաղուց մոռացված թթխմոր են դրել և սկսել են խմորը հունցել, մյուսները` գրտնակում են, իսկ գլխաշորով մայրիկը հացն է թխում:
Շարաններին կախված են կանաչ լոբին, պղպեղն ու սմբուկը: Նրանք չորանում են արևի տակ: Երեխաները կարծես մեզ մատնացույց են անում իրենց տատիկներից ու մամիկներից ստացած ավանդականը: Գունեղ տերևներից հագուստ են հագել երեխաներն ու խառնվել աշնանը: Կինտոները շարունակում են իրենց ուրախ պարը և շուրջպարի մեջ են վերցրել հանմին: Համեղ փոխինձն ու հալվան, որ երեխաների նեկայությամբ պատրաստել են ծնողներն ու դաստիարակները, ժինգյալով հացը, սուջուխն ու ալանին ավելի են հարստացնում աշնան շուկան:
Ընդեղենը, լոբին, սիսեռը, ցորենն ու հնդկաձավարը մի տեսակ առատության ու բավականության զգացում են հաղորդում նայողին: Մեղվի արկանոցի բզզոցն է տարածվում ու միախառնվում երեխաների աղմուկին: Մանկապարտեզի տնօրեն Էվելինա Վարդանյանն` իր կոլեկտիվով , ամենօրյա աշխատանքով երեխաների մեջ սերմանում էր սեր առ մայր հողը, առ արարման բերկրանքն ու խաղաղ աշխատանքը, որն առանց արևի ջերմության անհնար է պատկերացնել, ուստի երեխաները տաղավարի վերևում ամացրել էին մեծ արև: Աշնան շուկայում այնքան խորաթափանցությամբ  է կատարվել աշխատանքը, որ այնտեղ չէիր գտնի ո՛չ խաղալիք  հրացան, ո՛չ որևէ զենք: Այս ուսուցանող միջոցառումը վկայում է այն մասին, որ Այնթափի մանկապարտեզի կոլեկտիվը, հիրավի, Մարդ է կրթում, ապագա սերունդ, որոնց նայելիս չես կարող չհավատալ ազգիդ հարատևությանը:
Այս ձևով նրանք դիմավորեցին Այնթափ ժամանած հյուրերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03