Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզում բացվեց ՙBelline երեխաների զարգացման անկյուններ

29.10.2014


Հոկտեմբերի 28-ին, <<Belline>>-ը Մանկական զարգացման հիմնադրամի հետ  հայտարարեցին Արարատի մարզի Այնթափ համայնքի մանկապարտեզում  և Նոր Խարբերդի թիվ 2 դպրոցում <<Belline>> երեխաների զարգացման անկյուններ-ի բացման մասին: Հանդիսավոր բացման արարողությանը մասնակցում էին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երախաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գագիկ Պողոսյանը, մարզպետի օգնական Նարեկ Ասլանյանը, Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը, Հայաստանու << Belline>>-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը, համայնքի ղեկավար Կարեն Սարգսյան, և այլ հյուրեր:
Այնթափի մանկապարտեզի բակում տաղավարների յուրօրինակ ձևավորումով,  աշնանային գեղեցիկ երանգներով, երգ ու պարով հյուրերին դիմավորեցին սաները: Մանկապարտեզի տնօրեն էվելինա Վարդանյանն, ողջունելով ու բարի գալուստ մաղթելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին, Անդրեյ Պյատախինին, Լուսինե Սիմոնյանին` մանկապարտեզի՝  խոցելի խմբի երեխաներին մտավոր զարգացման նպատակով դիտողական պարագաներով ապահովելու համար: Պյատախինն իր հերթին ասաց, որ իրենք  ամեն ինչով կօգնեն հատուկ կարիք ունեցող երեխաներին ներառական կրթությամբ զարգացնելու և հասարակության լիարժեք անդամ դարձնելու համար: Իր հերթին Լուսինե Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, միաժամանակ ընդգծեց, որ <<Belline>>ի հետ համագործակցելով` իրենք կարող են շատ ծրագրեր իրականացնելԱրարատի մարզում:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը շնորհակալական խոսք ուղղեց ՙBelline՚-ի տնօրինությանն և Մանկական զարգացման հիմնադրամին` նման հայրենանվեր գործի համար և ասաց, որ դիտողական պարագաներն, որոնք կօգնեն երեխաներին փոխել իրենց կյանքը,  նպատակին չեն ծառայի, եթե չլինեն մասնագետ դաստիարակներ, մանկավարժներ, եթե ներդրումը չծառայի նպատակին: Նա շնորհակալություն հայտնեց հիմնադրամի անձնակազմին,  Պյատախինին` Արարատի մարզում ծրագիրն իրականացնելու համար: Գյուղապետ Կարեն Սարգսյանն Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին, Լուսինե Սիմոնյանին և Անդրեյ Պյատախինին  հանձնեց շնորհակալագրեր և հուշանվերներ:  
ՙԳիտելիք հանուն բարեկեցության՚ ծրագրի նպատակն է խթանել ներառական կրթության զարգացումը Հայաստանի մարզերում և Երևանում: Ծրագրով ներառական կրթությամբ զբաղվող մասնագետները վերապատրաստվել են, մասնակցել են բարձրակարգ դասընթացների, ստացել համապատասխան խորհրդատվություն: Բացված կենտրոնները զինվել են հատուկ զարգացնող խաղերով և գրականությամբ, երեխաներին տրամադրվել են Մանկական զարգացման հիմնադրամի կողմից արտադրված զարգացնող խաղեր:ՙBelline՚-ը կարևորում է այդ ծրագրերի իրականացումը, որոնք օգնում են երեխաներին ու երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Հատուկ կարիքներով երեխաների համար համապատասխան ուսումնական պայմանների ապահովումն ու ներառական կրթության որակի բարձրացումը կխթանեն երեխաների մտավոր, խոսքային և ֆիզիկական ընդունակությունների զարգացմանը: Հատկանշական է, որ ՙBelline՚-ի աջակցությամբ Այնթափի մանկապարտեզը և Խարբերդի դպրոցն առաջինն են, որտեղ բացվում են զարգացման նման անկյուններ: Մարզպետը և Պյատախինը կտրեցին մանկական անկյան ժապավենը, ծանոթացան սենյակի պայմաններին, դիտողական պարագաներին, և մարզպետն ասաց, որ հատկապես նման երեխաների նկատմամբ պետք է սևեռուն ուշադրություն դարձնել և ընդգծեց այդ անկյան բացման կարևորությունն այն առումով, որ մարզերում հատուկ կարիք ունեցող երեխաները տեղում կստանան համապատասխան կրթություն, ինչը  շատ կարևոր է  ընտանիքի, դպրոցի և համայնքի համար:
Հյուրերն այցելեցին նաև Խարբերդի թիվ 2 դպրոց: Այնտեղ, անկյան բացումից հետո, երեխաներն արտասանեցին աշնանը նվիրված բանաստեղծություններ, այնուհետև, մարզպետը խրախուսեց մանկավարժների կատարած ծանր աշխատանքը, որը տվել է այդպիսի արդյունք: Հյուրերն այցելեցին Նոր Խարբերդի դպրոցի թանգարան, ծանոթացան Հին  և Նոր Խարբերդի պատմությանն, ապա  հանդիպեցին դպրոցի ուսուցչական կոլեկտիվին: Դպրոցի տնօրեն Հրաչ Մելքումյանը հուշանվերներ հանձնեց մարզպետին, Պյատախինին, իսկ հիմնադրամի տնօրենին և մյուս աշխատողներին` վարդերի փնջեր: Լուսինե Սիմոնյանը հրաժեշտ տալուց առաջ ասաց. <<Մեր համագործակցությունը մարզպետի, ՙBelline՚ -ի հետ կշարունակվի, քանի որ մենք մարզում, հանձին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ` ունենք ղեկավար, որն աջակցում է մեզ, ինչպես նաեւ Գագիկ Պողոսյանի նման բաժնի պետ, որ մշտապես ուշադրության կենտրոում է պահում հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներին>>:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03