Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մկրտություն առողջապահական կենտրոնում

31.10.2014

Հոկտեմբերի 30-ին, ՙԱկադեմիկոս Ա.Հայիրիյանի անվան Արմաշի առողջապահության կենտրոն՚  ՓԲԸ-ում Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ տ. Մխիթար քահանա Ալոյանը, Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տ. Միքայել քահանա Նուրիջանյանը, Արարատ գյուղի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ տ. Դավիթ քահանա Սահակյանը կենտրոնում մկրտեցին 25 հիվանդների:
Մկրտութան արարողությանը մասնակցում էին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, առողջապահության և սոցապահովության վարչության պետ Ստեփան Խաչատրյանը, սոցապահովության բաժնի պետ Գեղամ Միրզոյանը, ներկայացուցիչներ` Արարատյան հայրապետական թեմից: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը   դարձյալ դատարկաձեռն չէր եկել: Արարատյան Հայրեպաետական թեմը կենտրոնին հանձնեց ձմեռային տաք հագուստներ, քաղցրավենիք: Մկրտությունն սկսվեց Տերունական աղոթքով: Հոգևորականները, ջրով մկրտելուց հետո, կատարեցին դրոշմի խորհուրդը: Նրանք բերած  խաչերը նվիրեցին ոչ միայն 25 մկրտվածներին, այլև մյուսներին:
Հոգևորականներն առողջացման և ապաքինման աղոթք ուղղեցին առ Աստված: Տեր Մխիթար քահանա Ալոյանը, շնորհավորելով մկրտվածներին, ասաց, որ այսօր նրանք դարձան քրիստոնյաներ, և ցանկացավ, որ նրանց հոգու տաճարում անմար մնա հավատի լույսը:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, շնորհավորելով նրանց, ընդգծեց, որ օրվա խորհուրդը մկրտությունն է և ասաց, որ նրանք մեր հասարակության լիարժեք անդամներն են և երբեք դուրս չեն մնացել իր տեսադաշտից: Մարզի ղեկավարը հավելեց, որ նա յուրաքանչյուր քաղաքացու նեցուկն է ու պաշտպանն` անկախ նրա  սոցիալական, առողջական վիճակից:
Ի հավաստումն իր ասածի` կրկնեց, որ ինքը մարզի 97 համայնքների բնակիչն է, և յուրաքանչյուրի հոգսը նաև իրենն է: Դիմելով հոգևորականներին` Ռուբիկ Աբրահամյանն ավելացրեց, որ հոգևոր դասն ու աշխարհիկ ղեկավարները միշտ միասին պետք է գործեն, որովհետև նման ձևով հեշտ է լուծել դժվարին թվացող հիմնախնդիրներն և դրանով իսկ շահել ժողովրդի սերն ու վստահությունը:
Տեր Մխիթար քահանա Ալոյանն, անդրադարձ կատարելով պատմական անցյալ, ասաց, որ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հետևում է իր նախնիների օրինակին, որոնք աշխարհիկ վայելքներից ավելի գերադասում էին այցելել հիվանդներին, տկարներին, սովալլուկներին, անօթևաններին: Տեր Մխիթարը եզրափակեց իր խոսքն` ասելով, որ յուրաքանչյուրիս համար պատիվ է Աստվածահավատ, Աստվածավախ և ժողովրդասեր մարզպետ ունենալը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03