Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում ծնողների հետ

03.11.2014

Հոկտեմբերի 31-ին, Արարատի մարզից ԼՂՀ-ում ծառայող 50 զինվորներ հանդիպեցին իրենց ծնողների հետ:
ՀՀ պաշտպանության նախարարության և Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ջանքերով կազմակերպված այդ միջոցառմանը ներկա էին նաև ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ, <<Ոսկե արծիվ>> շքանշանակիր Մովսես Հակոբյանը, հրամանատարներ, չորս տարածաշրջանի զինկոմներ, դպրոցի տնօրեններ, զինղեկներ, երկրապահներ:
Փողային նվագախմբի հաղթական նվագի ներքո Արտաշատի թատրոնի հրապարակ մտան մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Մովսես Հակոբյանը, ԼՂՀ-ից ժամանած հյուրեր:
Սրտառուչ էր ծնողների և զավակների հանդիպումը: Միջոցառումը շարունակվեց Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի լեփ-լեցուն դահլիճում:

<<Բանակը մեր տունն է>> կարգախոսով կազմակերպված այս միջոցառումն սկսվեց Արցախի զինված ուժերի  <<Ասպետ >> համույթի ելույթով, արարատցիներին ուղղված ջերմ ողջույններով: Ցուցադրվեց արցախյան ազատամարտին նվիրված տեսաշար: Ծնողների շնորհակալական ելույթին հաջորդեց Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մխիթար քահան Ալոյանի ելույթը, ով հորդորեց պայքարել խաչով ու սրով և անառիկ պահել հայոց հողը, և խնդրեց Աստծուց, որ թշնամին երբեք չտեսնի մեր զինվորի թիկունքը:  Մովսես Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Արարատի մարզպետին այս նախաձեռնության համար, ապա ,դիմելով ծնողներին, արտահայտեց իր խոնարհումը հայրենասեր որդիներ դաստիարակելու համար: Նա ասաց, որ զինվորների համար ծառայությունը կրկնակի պարտականություն է, որովհետև նրանք պաշտպանում են իրենց ծնողների կյանքի գնով ետ վերցրած պապենական հողերը և անառիկ են պահում հայրենիքի սահմանները:
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն  ելույթում, շնորհակալական ու շնորհավորական  խոսքերից հետո, ասաց, որ այս էլ երրորդ անգամն է, որ մարզում կազմակերպվում է ծնող-զինվոր հանդիպումը, ինչն ավելի է ոգեշնչում զինվորներին հետագա ծառայության ընթացքում: Նա, շարունակելով, ասաց, որ մեր բանակը պետք է պահպանենք <<մեր աչքի լույսի պես>>, և մենք միշտ մեր բանակի հետ ենք: Նրանով ենք հպարտ, և նրա գոյությամբ է պայմանավորված մեր խաղաղ աշխատանքը: Նա հպարտությամբ ընդգծեց, որ Արարատի մարզի երիտասարդական խորհուրդը հուլիս-օգոստոս ամիսներին դիմել է մազպետին`  ասելով, որ իրենք էլ են ուզում մեկնել բանակ և կանգնել իրենց հարազատների կողքին:
Միջոցառումը շարունակվեց պարգևների հանձնումով: Երկու դպրոցներ ստացան գրքեր, մի քանիսը պարգևատրվեցին ժամացույցներով,պատվոգրերով: Տեր Մխիթար քահանա Ալոյանը, մարզային  ԵԿՄ նախագահ Մեսրոպ  Արոյանը  պարգևատրվեցին ԼՂՀ ՊԲ  <<Պաշտպանության բանակի >> մեդալներով: Ծնողներին Մովսես Հակոբյանը հանձնեց շնորհակալագրեր, զինվորներն ստացան հնգօրյա արձակուրդ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03