Նորություններ
Փառատոնի հաղթողը
03.11.2014
<<Ստեփանավանը 2015թ տարվա երիտասարդական մայրաքաղաք խորագրով միջոցառումների շարքին ընդառաջ, <<Լոռու երիտասարդ սերունդ>>՚ հասարակական կազմակերպությունը <<Տաշիր>> բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ, հոկտեմբերի վերջերին անցկացրեց երիտասարդական միջազգային <<Երիտասարդական փառատոն>> , որին մասնակցում էին Հայաստանի 10 մարզերից և ԼՂՀ-ից շուրջ 80 18-30 տարեկան երիտասարդներ, որոնք մրցեցին վեց անվանակարգերում` երգ (էստրադային ժանրում), երգ ( ժողովրդական ժանրում), պար(ժողովրդական), ասմունք, գործիքային կատարումներ, ձեռագործ աշխատանքներ: Ասմունքի մրցույթում հաղթել և առաջին մրցանակային տեղն է գրավել Արարատի մարզի Խարբերդ գյուղի բնակչուհի Վանուհի Բաղրամյանը, որն արժանացել է մրցույթի հուշանվերին:
Ծրագրի նպատակն է ի հայտ բերել տաղանդաշատ երիտասարդներին, ամրապնդելերտասարդների միջև կապը: Նպատակներից մեկն էլ այն է, որ <<Տաշիր>> հիմնադրամը, մշտապես լինելով երիտասարդների կողքին, խրախուսում է նրանց նախաձեռնություններն ու ակտիվ գործունեությունը:
Այդ ծրագիրն ևս նպաստեց մշակութային կյանքի զարգացմանն երիտասարդների մասնակցությանը, ինչպես նաև հաստատեց ծրագրի շարունակականությունը:
Ծրագիրը նաև նպատակ ունի սերնդի մեջ զարգացնել ազգային մշակույթը, սեր ներարկել ազգայինի և գեղեցիկ արվեստի նկատմամբ: