Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Փառատոնի հաղթողը

03.11.2014

<<Ստեփանավանը 2015թ տարվա երիտասարդական մայրաքաղաք խորագրով միջոցառումների շարքին ընդառաջ, <<Լոռու երիտասարդ սերունդ>>՚ հասարակական կազմակերպությունը <<Տաշիր>> բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ, հոկտեմբերի վերջերին անցկացրեց երիտասարդական միջազգային <<Երիտասարդական փառատոն>> ,  որին  մասնակցում էին Հայաստանի 10 մարզերից և ԼՂՀ-ից շուրջ 80 18-30 տարեկան երիտասարդներ, որոնք մրցեցին վեց անվանակարգերում` երգ (էստրադային ժանրում), երգ ( ժողովրդական ժանրում), պար(ժողովրդական), ասմունք, գործիքային կատարումներ, ձեռագործ աշխատանքներ: Ասմունքի մրցույթում հաղթել և առաջին մրցանակային տեղն է գրավել Արարատի մարզի Խարբերդ գյուղի բնակչուհի Վանուհի Բաղրամյանը, որն արժանացել է մրցույթի հուշանվերին:
Ծրագրի նպատակն է ի հայտ բերել տաղանդաշատ երիտասարդներին, ամրապնդելերտասարդների միջև  կապը: Նպատակներից մեկն էլ այն է, որ <<Տաշիր>> հիմնադրամը, մշտապես լինելով երիտասարդների կողքին, խրախուսում է նրանց նախաձեռնություններն ու ակտիվ գործունեությունը:
Այդ ծրագիրն ևս նպաստեց մշակութային կյանքի զարգացմանն երիտասարդների մասնակցությանը, ինչպես նաև  հաստատեց ծրագրի շարունակականությունը:
Ծրագիրը նաև նպատակ ունի սերնդի մեջ զարգացնել ազգային մշակույթը, սեր ներարկել ազգայինի և գեղեցիկ արվեստի նկատմամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03