Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԵԿՄ ընդհանուր ժողով

04.11.2014

Մասիսի տարածաշրջանի ԵԿՄ ընդհանուր ժողովը, որին մասնակցում էին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ԱԻՆ և փ/ծ  աշխատողները` գնդապետ Մուրադ Մարգարյանի գլխավորությամբ, սկսվեց  <<Մասյաց քաջերն ընկան, որ հավերժի կյանքը մեր տան>> հուշահամալիրի մոտ:
Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը, տեր Աշոտ քահանա Սաֆարյանը կատարեցին հոգեհանգստի կարգ: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի գլխավորությամբ`  ներկաները ծաղիկներով իրենց խոնահումն արտահայտեցին նահատակների հիշատակին:
Միջոցառումը շարունակվեց Մասիսի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցում` ՀՀ օրհներգի հնչյունների ներքո ներս բերեցին ՀՀ և ԵԿՄ դրոշները:
ԵԿՄ վարչության նախագահի տեղակալ Արա Կետիկյանը, ողջունելով բոլոր մասնակիցներին,  խոսեց վարչության, ՀՀ ԿԳ նախարարի, ինչպես նաև ԱԻ և փ/ծ նախարարների հետ ստորագրված հուշագրի մասին: Ընդգծեց, որ ԱԺ-ն ընդունել է երկրապահի մասին օրենքը: Նա ավելացրեց, որ այսուհետև դպրոցը, երկրապահ կամավորներն, ինչպես նաև ԱԻՆ կառույցը պետք է գործեն համատեղ: Դպրոցի տնօրենները կընդգրկվեն ԵԿՄ խորհրդի կազմում:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը երախտագիտության զգացումով ասաց, որ նրանք ընկաը, որ ապրի մեր հայրենիքն, որ գոյատևի մեր անկախությունը, նրանց կյանքի ու պայքարի գնով ծնվեց մեր բանակը: Ուստի  նրանց հետևորդները, որոնք դաստիարակվում են դպրոցներում,  ավելի պետք է նախանձախնդիր լինեն, և դպրոցում ավելի բարձր մակարդակով ուսուցանվեն   ռազմահայրենասիրական դասերը:
    Մասիս քաղաքի զինկոմ Գնել Մանուկյանի ելույթն ավելի շատ հորդոր էր՝ ուղղված իր մարտական ընկերներին: Նա ասաց, որ երկրապահի շարքերը կուռ ու միասնական պետք է պահել և թույլ չտալ, որ պառակտվի մարտերում թրծված մեր միությունը: Միջոցառումն ավարտվեց պարգևատրումներով: 19 երկրապահներ (վեցը` հետմահու)  պարգևատրվեցին  <<Գարեգին Նժդեհ >>, << Ծովակալ Իսակով>> , << Վազգեն Սարգսյան>>, <<Անդրանիկ Օզանյան >> գերատեսչական մեդալներով,  25-ն  ստացան ԵԿՄ վարչության հուշամեդալներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03