Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

<<Երգը բարեկամության կամուրջ է>>

05.11.2014

Արարատի մարզում մեկնարկեց վերոհիշյալ խորագրով միջոցառման մարզային փուլը: Միջոցառմանը ներկա  էին մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, փառատոնի մարզային պատասխանատու Մանուշ Ռուշանյանը: Միջոցառումն սկսվեց մարզի Մարմարաշեն գյուղի միջնակարգ դպրոցում: Բակում ամբողջովին ռուսական խոհանոցն էր, նրանց զանազան ազգային ուտեստները. ներկայացված էր Կրեմլի մանրակերտը, անձեռոցիկներ և սփռոցներ` ասեղնագործված ռուսական ոճով: Դպրոցի աշակերտները ծափողջույններով, երգով ու ռուսական պարերով դիմավորեցին հյուրերին: Նրանք բեմականացրեցին հատվածներ <<Հարսնացուն Հյուսիսից>> ֆիլմից: Դպրոցի ներսում ռուս նկարիչների նկարներն են, դասականների գրքերը` ռուսերենով, հայերենով, անգլերենով: Օրվա խորհուրդը ռուսական մշակույթն է:
Դահլիճում գրական-երաժշտական միջոցառումն սկսելուց առաջ ներս են բերում  ՀՀ և ՌԴ երկրների դրոշները, հնչում են օրհներգերը: Բեմը թնդում է ռուսական խրոխտ ազգային պարերից, հնչում են գեղեցիկ բանաստեղծություններ ռուսերեն և հայերեն լեզուներով: Երեխաներն այնպես մաքուր են կատարում երգերը, որ թվում է, թե հեռավոր Վոլգայի շառաչը կամ էլ ռուսական անծայրածիր դաշտերի  կեչիների սոսափյունը,  անծայրածիր հեռաստանների հովերն   են բերում Հայաստան: Անհնար է պատկերացնել միջոցառումն առանց Լերմոնտովի, Եսենինի, Պուշկինի ստեղծագործությունների, որոնք այնքան վարպետորեն ու սահուն արտասանում էին երեխաները:
Մարզային փուլը շարունակվեց Արտաշատ քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում, որին մասնակցում էին 39 աշակերտներ մարզի տարբեր դպրոցներից: Ամբողջ դպրոցը, կարծես, շնչում էր ռուսական պոեզիայով: Հիացած էին հյուրերը, հիացած էին մարզային կառույցի ներկայացուցիչները:
    Հյուրերը շնորհակալություն հայտնեցին Շադյան Իլյիչին, Կրթության,մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանին, դպրոցի մանկավարժներին, հատկապես վերոհիշյալ միջոցառման մարզային պատասխանատու Մանուշ Ռուշանյանին` միջոցառումն անթերի կազմակերպելու համար: Ողջ միջոցառումը հետաքրքիր և բազմաբովանդակալից կազմակերպելու համար Արարատի մարզի աշակերտները եզրափակիչ փուլին մասնակցելու համար ավելի շատ տեղեր ստացան: Հանրապետական փուլը կկայանա նոյեմբերի 11-ից դեկտեմների 30-ը` Երևանում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03