Նորություններ
Դժվարին ճամփան՝ միասին
06.11.2014
Արարատ քաղաքի <<Միասին>> հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպան ՀԿ-ն նոյեմբերի 5-ին՝ կենտրոնում 10 շահառուների տրամադրեց սայլակներ, երեքին` քայլակներ, որոնք ձեռք էին բերվել <<Սատար>> ՀԿ-ի հետ համագործակցության շնորհիվ:
Ինչպես նշեց ՀԿ-ի ղեկավար Տիգրան Շիրինյանը, համագործակցությունը շարունակական է լինելու: Շահառուների իրազեկությունը բարձրացնելու նպատակով կենտրոնում կազմակերպվում են կլոր սեղաններ, ցուցադրվում են ֆիլմեր, բաժանվում՝ գրքույկներ: Կենտրոնի աշխատողներն ամեն օր հանդիպում են ծնողական խորհրդի հետ: Համապատասխան խորհրդակցությունից հետո, ըստ առաջադրված հիմնախնդիրների, կազմակերպում են վերոհիշյալ հիմնախնդիրների վերաբերյալ միջոցառումներ: Դարձյալ իրազեկման բարձրացման նպատակով` Արարատ քաղաքի տարբեր փողոցներում տեղադրվել են արտաքին գովազդներ: Առաջիկայում կենտրոնը պատրաստվում է կլոր սեղանի, որն ավելի ներկայացուցչական կլինի: Կենտրոնը շահառուների համար ոչ միայն ուսուցման վայր է, այլև հանձինս աշխատողների` շահառուները գտել են իրենց մտերիմ, հոգեհարազատ մարդկանց, որոնք օգնում են նրանց դժվարին ճամփան անցնել միասին :